Դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում

Երեկ՝ հունվարի 6-ին,  դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 17։30-ի սահմաններում Սիսիանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղ, որտեղից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արշավիր Գևորգյանի և մարզի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Մարկոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նույն գյուղի բնակիչ՝ 52-ամյա Դավիթ Հովակիմյանն էր։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սպանվածի կրծքավանդակի ձախ մասում կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած 4 հետք։ Մինչ դատաբժիշկը դիակի զննություն էր կատարում, Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները մարզի ոստիկանապետ Ա. Գևորգյանի, Սիսիանի քննչական բաժնի պետ Ա. Կավեյանի և քննչական բաժնի պետի տեղակալ Արիստակես Գրիգորյանի գլխավորությամբ պարզել են, որ սպանությունը կատարել է սպանվածի որդին՝ 22-ամյա Նարեկ Հովակիմյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հայտնաբերել են կասկածյալ Ն. Հովակիմյանին, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Սիսիանի բաժին։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործության վայրում իրավապահները հայտնաբերել են 2 արյունոտված դանակ, որոնք քննիչն առգրավել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Հովակիմյանն աշխատում է «Աթենք» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ։ Ըստ նախնական տեղեկությունների, վիճաբանությունը տեղի է ունեցել  կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ Դ. Հովակիմյանը խոհանոցային դանակով հարձակվել է կնոջ՝41-ամյա Ծովինար Հովհաննիսյանի եւ որդու՝ Ն. Հովակիմյանի վրա, եւ քաշքշուքի ընթացքում Ն. Հովակիմյանը ձեռքերով բռնելով դանակի շեղբից, այն մոտեցրել է Դ. Հովակիմյանի պարանոցին, ինչի պատճառով վերջինիս կոկորդը վնասվել է,որից հետո վառարանին դրված աղյուսով 2 անգամ հարվածել գլխին,  հետո Դ. Հովակիմյանը սեղանից վերցրել է մեկ այլ խոհանոցային դանակ եւ կրկին հարձակվել Նարեկի վրա: Վերջինս էլ հորից խլելով դանակը, 4 անգամ հարվածել է նրա կրծքավանդակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով