Գրանտով արդարադատության չեն հասնում, գրանտով մարդասպանից մարդ չեն ստանում, գրանտով հաղթանակ չեն գրանցում

Լրագրող Գոհար Վեզիրյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Իոսիֆի գտնելու կադրերը տարիներ առաջ էի նայել: Գրելիքս կոպիտ էր հնչել ենոքյանականների ականջին: Տխուր էր, որ Չորրորդ իշխանության էդ հրապարակումը միանշանակ չընկալվեց անգամ գործընկերներիս շրջանում: Ինչպես տարիներ առաջ, հիմա էլ նույն կարծիքին եմ՝ գրանտային արդարադատությունը էդ ազգային անվտանգության խնդիր ա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գրանտով արդարադատության չեն հասնում, գրանտով մարդասպանից մարդ չեն ստանում, գրանտով հաղթանակ չեն գրանցում: Մարդու կյանքն ու դրա պահպանությունը գերագույն արժեք է: Արդարադատությունն այդ սկզբունքը իրացնում է մինչև վերջ, անգամ երբ մարդն այլևս ֆիզիկապես գոյություն չունի»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով