Գերմանիայից արտաքսել են ադրբեջանական ազգանունով միգրացիոն ծառայություն դիմած հայ ընտանիքին tert.am

Գերմանական Wormser Zeitung պարբերականը հոդված է հրապարակել երկրից հայ ընտանիքի արտաքսման մասին, որը դիմում է ներկայացրել միգրացիոն ծառայություն փախստականի կարգավիճակ ստանալու համար:

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն՝ հղում անելով գերմանական աղբյուրին, հոդվածում նշվում է, որ երեք անչափահաս երեխա ունեցող հայ ընտանիքը, որի անդամների իրական ազգանուններն են Մկրտչյան և Խալաթյան, ներկայացել է որպես Հասանովներ՝ Գերմանիայում բնակության թույլտվություն ստանալու գործընթացն արագացնելու նպատակով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ընտանիքը հույս է ունեցել, որ գերմանական ծառայությունների հարցումը Ադրբեջանում կամ Հայաստանում անպատասխան կմնա գոյություն չունեցող անուն-ազգանունների պատճառով»,- գրում է գերմանական պարբերականը:

Նշվում է, որ Վորմս քաղաքում ընտանիքի հետ միասին տարեց կին է բնակվելիս եղել, որը ներկայացել է որպես ընտանիքի տատիկ, սակայն իրականում նրանց բարեկամը չի եղել:

Աղբյուրի տվյալներով՝ Գերմանիայից արտաքսված ընտանիքը ներկա պահին Հայաստանում է գտնվում և բնակվում է բարեկամների մոտ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով