ԲՀԿ-ն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնում է, որ ԲՀԿ-ն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը:

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քննարկվել են 7-րդ գումարման Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը:

Նիստի ավարտին Գագիկ Ծառուկյանը խմբակցության պատգամավորներին մաղթել է արդյունավետ օրենսդիր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով