Ադրբեջանցին խոստովանել է, որ ինքն է սպանել. նոր մանրամասներ Կարագանդայից

Հենց նոր Կարագանդայից Armdaily.am-ին հայտնեցին, որ Նուրուլու ազգանունով ադրբեջանցին, որը առաջին օրվանից ձերբակալված էր, այնուհետև կալանավորված, խոստովանել է  որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին:

Մեղքը խոստովանելուց բացի նա իրավապահ մարմիններին տարել և ցույց է տվել այն տեղը, որտեղ թաքցրել էր սպանության գործիք դանակը: Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը  Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն է տեղի ունեցել։ Մեկ մարդ մահացել է, երեքը վնասվածքներ են ստացել։ Սպանության կասկածյալներից երեքը հայեր են՝ Սոխակ Մալխասյանը, Թորգոմ Մալխասյանը և Նարեկ Գուրուրյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

armdaily.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով