ՕՍԻՊՅԱՆԻ ՄՏԵՐԻՄՆԵՐԸ ԶԱՆԳՈՒՄ, ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ.hraparak.am

Մենք քիչ առաջ հրապարակում էինք արել, որ «ոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավերեւում սեւ ամպեր են կուտակվում»։ Նախորդ օրը գրել էինք, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկել նրա նախկին վարորդին՝ Գոռ Հակոբյանին 17 հազար ԱՄՆ դոլարի կաշառք վերցնելու կասկածով: Իսկ երեկ էլ մեզ հայտնի դարձավ մի նոր, հետաքրքիր հանգամանք․ «Պարզվում է, ոստիկանապետի ընտանիքի վարորդը, համատեղությամբ Օսիպյանի մտերիմ ընկեր՝ Ստեփան Ամիրյանը տարիներ առաջ դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ վաճառելու համար» եւ մեջբերումներ էինք արել նրա մեղադրական եզրակացությունից եւ դատավճռից:

Հրապարակումից հետո խմբագրություն էր զանգահարել Ստեփան Ամիրյանը եւ սպառնալիքներ էր տեղում՝ մեզ ուղղված, ասելով, որ ճիշտ է՝ ինքը ծանոթ է Օսիպյանի հետ, Ճիշտ է նաեւ, որ դատված է, բայց նրա ընտանիքին չի տեղափոխում։ Եւ սպառնում էր հաշվեհարդար տեսնել մեզ հետ, հոխորտում էր, թե՝ ինչու ենք հրապարակել իր դատավճիռը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք այս զանգի կապակցությամբ թերեւս կդիմենք իրավապահներին՝ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը եւ սպառնալիքները պետք է պատժվեն։ Բայց կրկնակի անգամ ստուգեցինք այս տեղեկությունը եւ մեզ նոր, ուշագրավ մանրամասներ պատմեցին։

Սույն անձնավորությունը, պարզվում է, ոչ միայն մտերին է ոստիկանապետի հետ, այլեւ այնքան է մտերիմ, որ նրան երկու անգամ ուղեկցել է՝ Մոսկվա կատարած այցերի ժամանակ։ Մեզ խոստացան լրացուցիչ տեղեկություններ եւ ապացույցներ ներկայացնել նրանց մտերմության հետ կապված։ Խոստանում ենք դրանք եւս հրապարակել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով