«Պարոն Օհանյան, հույս չունենաք, որ Ձեզ սատարելու է հիշողություն և արժանապատվություն ունեցող քաղաքացին».

Սեյրան Օհանյանի մասին իմ կարծիքը վերջին տարիների չի փոխվել ավելին` վերջին զարգացումներից հետո ավելի է արմատավորվել այն, որ Սեյրանը շարքային պատեհապաշտ նիհիլիստ է: Ու հիմա, երբ Սեյրանին իրավացիորեն մեղադրանք են առաջարել Մարտի 1-ով սկսել է «հասկանալ թե ով է խախտում Սահմանադրությունը»:
Ուղղակի հիշեցում Սեյրան Օհանյանին.

Պարոն Օհանյան, Դուք մարտի 1-ի պատասխանատուներից եք, Դուք 2017-ին էլ պատրաստ էիք Ձեր թիմով «պուտչի» նման բան անել ՀՀ-ում: Պարոն Օհանյան, Դուք սատարեցիք ահաբեկիչներին, երբ նրանք կրակեցին սպայի վրա, Դուք սատարեցիա Նիկոլին Հայաստանը բարդակ դարձնելու ժամանակ (այսինքն այ էդ նույն Սահմանադրությունը ոտքի տակ տալու ժամանակ), իսկ հիմա հազիվ ձեր իրական հասանելիքն եք ստանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հույս չունենաք, որ Ձեզ սատարելու է հիշողություն և արժանապատվություն ունեցող քաղաքացին, Դուք մի քանի անգամ սատարել եք ՀՀ Սահմանադրությունը ոտնահարողներին Ձեր ամբիցիաներին հագուրդ տալու համար: Դուք արժանի չեք մեր պաշտպանությանը:
Հ.Գ. Ի դեպ Գեներալ Օհանյանին հիշեցրեք, որ այդ գաղտնալսումները ավելի վաղ էին արվել. այդ ժամանակ դուք ո՞ւր էիք:

Նարեկ Սամսոնյանի գրագումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով