«Քիչ առաջ Կոմիտասի «SAS»-ի խաչմերուկում զորակոչիկների ավտոբուսի պատճառով զանգվածային ծեծկռտուք տեղի ունեցավ». Մկրտիչ Իսրայելյան

Ինձ թվում է, որ զորակոչիկների ավտոբուսները պետք է ոչ թե ոստիկանության մեքենաներով, այլ տանկային շարասյունով եւ հատուկ նշանակության ջոկատներով ուղեկցեն: Մի քիչ առաջ Կոմիտասի <Սաս>-ի խաչմերուկում էտ ավտոբուսի պատճառով զանգվածային ծեծկռտուք տեղի ունեցավ: Զորակոչիկների ավոտբուսի հետեւից կործանիչների արագությամբ մի քանի մեքենա էր սուրում: Ոստիկանական մեքենաները կարողացան մի մեքենան շուրջկալի մեջ առնել, մնացած <կործանիչները> չհասցրեցին արգելակել բախվեցին իրար ու հետո սկսվեց հայկական ավանդական գժանոցը: Իրար խփած մեքենաների մեջից մի 30 հոգի սանիթեքի ապրանք իջավ ու սկսցին իրար գզել: Գզոցին ուղեկցվում էր հավանոցի աքլորներին բնորոշ բարակ ու ճղճղ ձայնային բացականչություններով: Ի դեպ էտ խաչմերուկում լիքը տեսանկարահանող սարքեր կան եւ կարծում եմ ոստիկանությունից մեծ ջանք պտի որ չպահանջվի դրանց հայտնաբերելու համար: Ի դեպ էն մի մեքենան շուրջկալած ոստիկանները՝ կինոյի թեժ պահին անհետացան:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
armday.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով