Քանի Մայիս պապայի հիմնադրամը կա, Արամը սոված չի մնա.iravunk.com

«Իրավունք»-ի ֆեյսբուքյան  պաշտոնական էջին օգտատեր, լրագրող Ադրինե Թորոսյանը ուղարկել է հետաքննական նյութ, որը ներկայացնում ենք ստորեւ.

Լուսանկարում Մայա Մուրադյանն է՝ ամուսնու՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար, ՔՊ-ով նախ՝ Լոռու փոխմարզպետի պաշտոնում, ապա՝ «Իմ քայլը» դաշինքով  խորհրդարանում հայտնված Արամի Խաչատրյանինախընտրական պաստառի ֆոնին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թերևս այս ընտանիքը ոչնչով չգրավեր մեր ուշադրությունը, եթե չլինեին Արամ Խաչատրյանի հոր ՝ ՀՀԿ-ականցված Լոռու մարզպետարանում երկարամյա կրթության բաժնի պետ Մայիս Խաչատրյանի հիմնադրամի գործունեության վերաբերյալ այժմ քննվող քրեական գործն ու մեր ձեռքի տակ հայտնված՝ հիմնադրամի մի քանի տարեկան հաշվետվությունները:

2017 թվականի հաշվետվությունից օրինակ պարզ է դառնում, որ Մայիս Խաչատրյանն իր տնօրինած հիմնադրամից իրեն նշանակած բարձր աշխատավարձերից բացի (տարեկան 2 492 464 դրամ), որդու ընտանիքին էլ անմասն չի թողել և տարեկան մի կլորիկ գումար էլնրանց համար է դուրս գրել (1 547 650 դրամ):

Գործը քննող իրավապահներն այս հանգամանքին չեն անդրադարձել, այլապես հարցաքննության պետք է հրավիրվեր նաև Մայիս Խաչատրյանի հարսը՝ բացատրություն տալու, թե այդ ինչ գումարներ է «աշխատավարձի» անվան տակ ստացել այդ նույն հիմնադրամից, քանի որ աշխատանքային օրվա տարբեր ժամերին մեր մի քանի այցելությունների ժամանակ հիմնադրամում նման աշխատակցուհու այդպես էլ ոչ մի անգամ չհանդիպեցինք: Ավելի ուշ պարզեցինք, որ նշված անձնավորությունը, որպես հիմնական աշխատակից,ամբողջ դրույքով զբաղված է Վանաձորի թիվ 2 դպրոցում: Դպրոցի տնօրեն Հակոբ Մամուլյանը մեզ հետ զրույցում հաստատեց այդ տեղեկատվությունը՝ նշելով.  «Մայա Մուրադյանը մեր հոգեբանն է, այստեղ աշխատում է վաղուցվանից: Մի դրույքով հոգեբան է: Մոտավորապես տասը տարի կլինի»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քանի որ քրեական գործի մեջ ներքաշված հիմնադրամի տնօրեն Մայիս Խաչատրյանը փակել է հիմնադրամի դռները և բացարձակապես հրաժարվում է որևէ տեղեկատվություն տրամադրել զանգվածային լրատվության միջոցներին՝ ընդհուպ հիմնադրամի կանոնադրությունն ու աշխատակազմի հաստիքացուցակը,  ինչը բաց տեղեկատվություն է և պետք է հասնելի լինի հիմնադրամի կայքում, մինչդեռ նման կայքէջ երբևէ գոյություն էլ չի ունեցել, տնօրենի հարսն էլ իր հերթին է խոսափում նույնիսկ լրագրողների հեռախոսազանգերից, միանգամից գրավոր դիմումներ ենք ուղղել պետական լիազոր մարմիններին՝

Պետեկամուտների կոմիտե, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ պարզաբանում ստանալու նշված աշխատակցուհու՝ երկու աշխատատեղերում աշխատանքային հարաբերությունների ծագման, աշխատանքի վարձատրության իրավական հիմքերի, համատեղությամբ աշխատանքի դեպքում էլ՝ օրենքով սահմանված օրական 12 ժամյա դրույքաչափի և մյուս հարցերի իրավաչափության վերաբերյալ: Ակնհայտ է, որ եթե նույնիսկ նշված աշխատակցուհին ամուսնու հոր մոտ գրանցված պայմանագրային աշխատող էլ լինի, հիմնադրամում աշխատանքը դպրոցի իր հիմնական 8 ժամյա աշխատաժամանակի հետ դարձյալ համատեղելի չի լինի:

Խնդրի՝ օրինականությանը վերաբերող հարցերի շրջանակը հետաձգելով մինչև վերահսկողական լիազորություն ունեցող մարմինների եզրակացությունները, սահմանափակվենք առայժմ մեկ հարցադրմամբ՝ մարզի համատարած գործազրկության պայմաններում ոքանո՞վ է բարոյական կրթության ոլորտը անմիջականորեն ղեկավարած պաշտոնյայի կողմից իր ենթակայությամբ գործող հանրակրթական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերից բյուջե ձևավորել՝ տարիներ շարունակ հոգալով իր և որդու ընտանիքների ապրուստը:

շարունակելի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով