Փաստացի առողջապահության նախարարության այսօրվա քաղաքականությունը լուծում է միջին տարիքի, առողջ, աշխատող և գումար ունեցող մարդկանց կարիքները, այլ ոչ թե խոցելի խմբերի կարիքները

Անդրադառնալով բժշկական ապահովագրության ներդրմանը՝ առողջապահության նախարարի բազմոցը զբաղեցնող անձը նշեց, որ ՙՙայս պահին խոսում ենք աշխատող մարդկանց մասին և այն մարդկանց մասին ում համար պետությունը արդեն վճարում է…՚՚

Հիմա բացատրեմ, թե ինչու է սա սխալ որոշում՝

1. Հայաստանի Հանրապետությունում բնակչության առավել խոցելի խմբի մեջ են մտնում գործազուրկները և կենսաթոշակառուները, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ անցնել այս կամ այն հետազոտությունը և օգտվել հիվանդանոցային այս կամ այն ծառայություններից: Հենց այս երևույթներից է դժգոհ բնակչությունը և ըստ նախատեսածի՝ խոցելի խմբերի համար որևէ դրական փոփոխություն չի լինելու: Ապահովագրության ներդրումը պետք է միտված լինի առաջին հերթին խոցելի խմբերի առողջական խնդիրները լուծելուն:

2. Հիվանդությունները առավել տարածված են տարեց մարդկանց մոտ, որոնց մեծ մասը հանդիսանում է կենսաթոշակառու… Իհարկե, ավելի հեշտ է առողջ մարդկանց ապահովագրելով տնտեսել գումարները և հպարտանալ, որ ապահովագրություն է ներդրված, իսկ ապահովագրության իրական շահառուներին թողնել նույն կարգավիճակում… Այսպիսի ապահովագրություն կարող է ներդնել նույնիսկ 3-րդ կուրսի ուսանողը:

3. Հայաստանում գործում է սոցիալական փաթեթի համակարգը, որը քաղծառայողներին ապահովագրում է և փոխհատուցում շուկայական գներով, իսկ մասնավոր ընկերությունների աշխատակիցների մեծ մասը ապահովագրված է… Փաստացի, աշխատող մարդիկ շատ դեպքերում ունեն այս առավելությունը և իմաստ չկա նորովի անել դա, քանի որ խիստ կասկածում եմ, որ այդ ՙՙնորաստեղծ՚՚ կենտրոնացված ապահովագրական համակարգը չի պատկանի նախարարի բազմոցը զբաղեցնող մարդու հերթական ընկերոջը և գերշահույթ չի ունենա…

4. Փաստացի առողջապահության նախարարության այսօրվա քաղաքականությունը լուծում է միջին տարիքի, առողջ, աշխատող և գումար ունեցող մարդկանց կարիքները, այլ ոչ թե խոցելի խմբերի կարիքները…

թե բա սոցիալական պետությունում ենք ապրում… վարչապետի ասած 800.000 չաշխատող մարդիկ, ինչպես նաև կենսաթոշակառուները շարունակելու են կրել հիվանդ լինելու ծանր բեռը…

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ՝Գևորգ Գրիգորյան

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով