Փաշինյանի «գյորմամիշ» թիմը politik.am

Փաշինյանը օրերս ուղիղ եթեր էր մտել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և մեղադրում էր լրատվամիջոցներին, որ փորձում են իրեն և իր թիմին ներկայացնել, որպես «գյորմամիշներ»։ Փաշինյանը վստահեցնում էր, որ այդ կերպ 90 տոկոս լրատվամիջոցները հարվածում են իր կառավարությանը։

Որքան էլ փորձի Փաշինյանը մեղադրել լրատվամիջոցներին և հայտարարել, որ ինքն ու իր թիմը «գյորմամիշներ» չեն, միևնույն է, իրականությունը այլ բանի մասին է խոսում։ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները նոր են սկսել իրենց աշխատանքները, շատ բաներից տեղյակ չեն, արդեն 10 ամիս է՝ Հայաստանի պետական համակարգը գրեթե անգործության է մատնված, բայց նրանք տարված են իրենց կենցաղային խնդիրների լուծմամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկ լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տեղեկություն, որ Լենա Նազարյանը ազատվում է Արփինե Հովհաննիսյանի աշխատասենյակի կահույքից և  նոր կահույքով է ցանկանում կահավորել այն։ Հետո պարզվեց, որ նա ոչ միայն ազատվել է Արփինե Հովհաննիսյանի կահույքից, այլև մի քանի անգամ ստիպել է ԱԺ սպասարկող անձնակազմին տանել բերել կահույքը, քանի որ եղածներն իրեն այդքան էլ դուր չեն եկել։

Սրան գումարած այն, որ ԱԺ նախագահությունը արդեն նոր մեքենաների մասին է մտածում և չի ցանկանում նախկին իշխանությունների ժամանակ «չլած» մեքենաներով երթևեկել։

Վարչապետ Փաշինյանին պետք է հուշել, որ իր թիմակիցները իրապես «գյորմամիշ» պահվածք ունեն ու «ժանտախտի ժամանակ խրախճանք են կազմակերպում»։ Հայաստանը բազմաթիվ մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք վստահաբար Լենա Նազարյանը կարող է մի փոքր մաշված կահույքի առկայության պայմաններում էլ լուծել, իսկ նախկին իշխանությունների «չլած» մեքենաները որևէ կերպ չեն ստիպում Փաշինյանի թիմակիցներին փչացնել հարաբերությունները բարեկամ Իրանի հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով