Փաշինյանը շարունակում է թալանել երկիրը, ինչպես դա անում էր Հայաստանի առաջին նախագահը. «Թալին» ջոկատի հրամանատար.news.am

Загрузка...

Նիկոլ Փաշինյանը շարունակում է Լեւոն Տեր-Պետրոսյանի թալանի քաղաքականությունը: Հունվարի 28-ին՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց «Թալին» ջոկատի հրամանատար, ղարաբաղյան պատերազմի մասնակից Սարգիս Կարապետյանը:

Նրա խոսքով՝  ամեն տարի Հայաստանից մոտավորապես 40 մլրդ դրամի հարստություն է դուրս բերվում, դա շարունակվում է, ընդ որում այս թեմայով ոչ ոք չի ցանկանում խոսել:

«Նիկոլը, լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հովանավորյալը, նրա քաղաքականությունն է շարունակում: Չգիտես ինչու՝ ոչ ոք չի հիշում Հայաստանի առաջին նախագահի հանցագործությունների մասին եւ բոլորը կենտրոնացել են մարտի 1-ի գործի վրա, թեպետ Լեւոնը նույնպես  պատասխանատու  է բնակչության թալանի  եւ սպանությունների համար», — նշեց նա:

Կարապետյանը հավելեց, որ հրադադարի ստորագրումից հետո այսպես կոչված խաղաղ շրջանում  ավելի քան 3 հազար զինվոր է մահացել:

«Մեր զինվորների մահվան համար պատասխանատու  է Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը նահանջելու հրաման էր տվել, երբ մեր բանակը հաղթական երթով առաջ էր գնում»,-ասաց նա՝ խոսելով պատերազմի շրջանի իրադարձությունների մասին:

Նա վստահ է, որ «Նիկոլ Փաշինյանը, լրագրող լինելով, 25 հազար դրամի դիմաց կեղծ հոդվածներ է գրել եւ չի կարող իրեն որպես ժողովրդի ներկայացուցիչ ներկայանալ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...