«Փաշինյանը ձեզ թալանում է առնվազն 64 միլիարդով ավել».

2018 թվականի հունվար-նոյեմբեր հատվածում՝ հեղաշրջումից հետո, ՀՆԱ-ի աճը գահավիժել է ու կազմել է 5,7%: Նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 2,7%: ՀՆԱ-ի հարկումից գոյացող պետական բյուջեն այդ ընթացքում կազմել է 1,177 տրիլիոն դրամ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում բյուջե էր մուտքագրվել 1,108 տրիլիոն դրամ: Այսինքն՝ եքյա 69 միլիարդ ավել փող ա մտել բյուջե: Էս աճը «հեղափոխական» հանճարների ջանքերի արդյունք է: Ոչ մեկ սա նրանց ձեռքից չի կարող խլել: Հիմա լավ ա, վատ ա, էս ա: Մարդիկ չարչարվել, ասֆալտին փռել, պատերին ծեփել ու հավաքել են 69 միլիարդ ավել փող, քան նախկինում: Տոկոսային առումով սա 6,2%-ով ավել է, քան նախկինում:

Այնուամենայնիվ, կա մի փոքր խնդիր: Խնդիրն այն է, որ, հաշվի առնելով ՀՆԱ-ի աճը ու գնաճը, բյուջեի աճը պիտի լիներ ԱՌՆՎԱԶՆ 8,4%, ոչ թե վերոհիշյալ 6,2%-ը: Տարբերությունը կազմում է 24 միլիարդ դրամ: Ոնց ասեմ, որ հասկանաք: Էս 24 միլիարդն էն 24 միլիարդն է, որը հարկայինը կհավաքեր, եթե Փաշինյանի ասած «իներցիոն բյուջեն» հավաքվեր իներցիոն մեթոդներով: Բայց քանի որ մեթոդներն իրողությունների հետ մեկտեղ փոխվել են, հավաքվել է 24 միլիարդով ավելի ՔԻՉ, քան պիտի հավաքվեր: Էլ ավելի մատչելի ասեմ՝ կա հարկ, որը չի հավաքվել: Այսինքն՝ էն հանրահայտ ստվերային տնտեսությունը Փաշինյանի օրոք աճել է մոտավորապես 100 միլիարդ դրամով, որի հարկումից պիտի գոյանար հենց էդ 24 միլիարդը: Հասկացա՞ք: Մարդն ասում է՝ երկրում կոռուպցիա չկա, օլիգարխ չկա, այնինչ իր իսկ վիճվարչության տվյալները պնդում են, որ ոչ միայն կա, այլ նաև աճել է Սերժ Սարգսյանի կառավարման օրերի համեմատ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու սա շատ տրամաբանական է, որովհետև չի կարա ամեն ինչ երկրում լինի ավելի վատ, քան Սերժի օրոք, իսկ հարկահավաքը լինի ավելի լավ, ինչքան էլ կլոունություն անի մեր գերագույն գլխավոր խմբագիրը: Սա էլ ավելի տրամաբանական է, երբ հաշվի ես առնում մինչ 2018-ի գարունը մեծ մասամբ «բոմժ» հանդիսացող մարդկանց այսօրվա ճոխությունները՝ մեքենաները, հագուստը, քեֆերը և այլն: Էդ կուսակցական գրասենյակները, էդ գովազդային ծախսերը, էդ շորեղենը, էդ Փարիզներում անբռնազբոս շոփինգը, էդ սաղ այ էս 24 միլիարդն ա: Որովհետև երբ նորաթուխ չօլիգարխը (այլ պայմաններում իրա ցավը տանեմ ես) նվեր է անում վարչապետին կամ իր տիկնոջը, ինքը հո իր հաշվին չի՞ անում դա, ինքը բյուջե մուծվելիք հարկերի հաշվին է դա անում, այլապես նվեր անելն իմաստ չունի: Քաղաքական գործիչներին՝ առհասարակ, և չինովնիկներին՝ մասնավորապես, սիրուն աչքերի համար նվեր չեն անում, մինչդեռ միայն «Իմ քայլը» դաշինքի դրամահավաք երեկոյի ընթացքում 236 միլիոն դրամի «նվեր» է արվել: Դա արվում է էժան ռաստամոժկեքի, ավելացված չգրանցված աշխատողների ու տուպը սևով գործ անելու հաշվին:

Ընդ որում՝ անպայման հարկ է նշել, որ սա ոչ թե տնտեսական աճի անկման հետևանքով գոյացած վնաս է, այլ զուտ վարչարարության, ասել է թե՝ կոռռռռռուպցիայի արդյունքում գոյացած պակասորդ: Շաբաթներ առաջ նշել էի, որ տնտեսական անկման արդյունքում պետության ՀՆԱ-ն կրել է 222 միլիարդ դրամի վնաս, այս թվի մոտ 20%-ը կամ ևս 44 միլիարդ դրամի վնաս է գոյացել ի հավելումն վերոհիշյալ 24 միլիարդի: Էս թվերի համեմատ արտահերթ ընտրությունների անցկացումը, հավելյալ պատգամավորների թիվն ու անվերջ գործուղումների ծախսերը կոպեկներ են: Էս 68 միլիարդի բյուջեի պակասորդը Փաշինյանի կառավարման թերևս գլխավոր «նվաճումն է»: Խոսքն այն Փաշինյանի մասին է, ով խոստանում էր բյուջեն ավելացնել 435 միլիարդ դրամով: Նենց որ, բոլոր նրանց, ովքեր բողոքում էին նախկին բռնապետական ռեժիմի թալանից, շնորհավորում եմ․ Փաշինյանը ձեզ թալանում է առնվազն 64 միլիարդով ավել: Մարդա մոտ 21,000 դրամ ա գալիս, մի եսիմ ինչ չի: Պարզապես փողոց փակողները մի հարյուր հազարն էին, որոնց պարագլուխները դրա համար վճարվում էին, իսկ արդյունքների համար, չգիտես ինչու, բոլոր 3 միլիոն քաղաքացիներն են վճարում ու դեռ երկար կվճարեն՝ անկախ նրանից, թե Նիկոլն ինչքան «կձգի»: Չնայած, չէ, գիտեմ ինչու, որովհետև հասնում ա…

ՀԳ. Վիգենի հազար դրամն էր վիձիծիլի էս ոչխարներին մտահոգում…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով