Ցավոք սրտի հայ ժողովրդի մի ստվար զանգված իրադարձությունների ավարտից հետո կհասկանա, թե ինչ որոգայթի մեջ է հայտնվել մեր պետությունը և ովքեր են սրբերի հագուստով քանդում եկեղեցու սյուները

Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության ծրագիրն աստիճանաբար իրագործվում է. այսօր ՀԱԿ վարչության անդամ, Լևոնի մտերիմ Վլադիմիր Կարապետյանը նշանակվեց Փաշինյանի մամուլի ծառայության ղեկավար

Եթե որոշակի ժամանակ առաջ խոսակցությունների մակարդակով էին լուրեր տարածվում, որ Փաշինյանը ստրատեգիական պաշտոնների նշանակելու է Լևոնի մտերիմներին, ապա հիմա դրանք գործնականում իրականանում են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թե Վլադիմիր Կարապետյանի ֆեյսբուքյան էջից և թե ողջ մամուլից կարող եք տեղեկանալ, որ ՀՀ վարչապետի մամուլի ծառայությանղեկավար է նշնակվել Տեր-Պետրոսյանի մտերիմ Վլադիմիր Կարապետյանը:

Քանի դեռ մենք բոլորս զբաղված ենք կեղծ օրակարգեր քննարկելով՝ պարգևավճարներ, Արարատի մարզպետի կոկորդիլոսներ, ՊԵԿ քարտուղարուհու աստղաբաշխական աշխատավարձ, Հայաստանն ու Ադրբեջանը որոշակի բանակցություններ են իրականացնում:

Չգիտես՝ ինչու Ալիևի ու Փաշինյանի հանդիպումից հետո, մեր ԱԳՆ ղեկավարը հայտարարում է, որ խաղաղության այլընտրանքը կատաստրոֆա է, ադրբեջանական լրատվականները խոսում են խաղաղության մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իհարկե, խաղաղությունը գերադասելի է պատերազմից, բայց պատմությունից մենք գիտենք, թե ինչ է լինում ամեն անգամ, երբ թուրքը խոսում է խաղաղությունից:

Վարչապետի մամուլի ծառայության ղեկավար է նշանակվում մի մարդ, ով Լևոն Տեր-Պետրոսյանի զիճողական գաղափարախոսության կրողն է, փաստացի պետական կառավարման խոսափողի դերում է հայտնվում իսրայելական գլոբալ շահեր պաշտպանող Տեր-Պետրոսյանի քաղաքական խաղաքարը:

Աստիճանաբար մոզաիկան հավաքվում է. Նիկոլ Փաշինյանի կնոջ խաղաղասիրական կոչերը, Փաշինյան-Ալիև տարօրինակ ու, իբրև թե, պատահական հանդիպումները, Լևոն Տեր-Պետրոսյանի զիճողական գաղափարախոսությունը կրող կադրերի նշանակումները, Արցախի ամրապնդման հարցում լրջագույն ավանդ ունեցած անձանց նկատմամբ քաղաքական հետապնդումները վկայում են այն մասին, որ առաջիկայում ինչ-որ զարգացումներ են լինելու:

Փաստացի Լևոն Տեր-Պետրոսյանն իր գաղափարական ժառանգորդի՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով կյանքի մայրամուտում իրագործում է իր վաղեմի երազանքը: Կեղծ, քաղաքական օրակարգով կալանավորված է իր գաղափարական թշնամի Ռոբերտ Քոչարյանն, ով իր միջազգային կապերն այս պահին չի կարող օգտագործել ու խոչընդոտել ծրագրի իրագործմանը, արհեստական հետաձգումների միջոցով Քոչարյանի դատն այնքան կտևի, մինչև վերջնական պայմանավորվածություններ լինեն Ալիևի հետ:

Հետագայում, իհարկե, դատարանը կճանաչի Քոչարյանի անմեղությունը, քանզի յուրաքանչյուր սկսնակ փաստաբանի համար էլ պարզ է, որ գործը սովորական քաղաքական հետապնդում է:

Իրականում, եթե հիքմեր լինեին, օր առաջ Քոչարյանի դատն ավարտված կլիներ. այս թատերական բռնել-բաց թողնելու կրկեսը ու շարունակ հետաձգումները վկայում են հենց դրա մասին:

Ցավոք սրտի հայ ժողովրդի մի ստվար զանգված իրադարձությունների ավարտից հետո կհասկանա, թե ինչ որոգայթի մեջ է հայտնվել մեր պետությունը և ովքեր են սրբերի հագուստով քանդում եկեղեցու սյուները:

  Աղբյուր ՝Իրարանցում 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով