Տնային կենդանիների համար երևանցին պետք է վճարի 5000 դրամ Երևանի քաղաքապետարանին:
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հունվարի 11-ին ծանուցում է ուղարկել, որ համաձայն Տեղական տուրքերի ու վճարների մասին սահմանված դրույքաչափերը սահմանելու մասին որոշման՝Երևանի վարչական տարածքում, ավագանու որոշմամբ, սահմանված կենդանիներ պաելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա տեղական տուրքը յուրաքանչյուր տնային կենդանու համար սահմանվում է 5000 դրամ։
5-օրյա ժամկետում տեղական տուրքերը չմուծելու դեպքում,քաղաքացիները կտուգանվեն 5000-10.000 դրամով:
Այս ծանուցումը զայրացրել է քաղաքագետ ,Ստյոպա Սաֆարյանին, որն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երևանի քաղաքապետարանը լրիվ օդից փող հաղորդումն ա դարձել.
Իսկ տնային թութակների, դեղձանիկների, խամյակների, օձերի, տո մեր հայաթի տատրակների, կատուների համար /հաց-մաց ենք տալիս/ վճարներն ու տուգանքները որքա՞ն են լինելու?»