Տեր-Պետրոսյանը նորից կդառնա նախագահ. Փաշինյանը ցանկանում է ազատվել Սարգսյանից

Իշխանական վերնախավում կրկին ակտիվորեն քննարկվում է նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցը: Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում աշխատել Արմեն Սարգսյանի հետ ու փորձում է ելքեր գտնել նրանից ազատվելու համար: Փաշինյանին այդ պաշտոնում պետք է մարդ, որը կօգնի նրան Արցախի խնդրի կարգավորման հարցում:

Նոր իշխանությունների համար այս խնդրի լուծման տեսանկյունից լավագույն տարբերակ է համարվում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հենց Տեր-Պետրոսյանի թեկնածությունն էլ քննարկվում է իշխանական վերնախավում: Ըստ ծրագրի՝ նրա նախագահ դառնալուց հետո Ազգային Ժողովի միջոցով փոփոխություններ կիրականացվեն Սահմանադրությունում, կավելացվեն նախագահի լիազորությունները, որպեսզի նա կարողանա զբաղվել արտաքին քաղաքականությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում ևս ակտիվորեն քննարկվում է  այս տարբերակը: Նախկին նախագահը անգամ իր մտերիմ թիմակիցների՝ ԱԺ ընտրություններին չմասնակցելը բացատրել է սպասվելիք զարգացումներով, որում իր թիմը մեծ դերակատարում է ունենալու: Մեր ՀԱԿ աղբյուրն ասաց.«Պապին ասել ա՝ սպասեք մինչև մայիս»:

Աղբյուրը՝ politik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով