Սա գործող օրենսդրության կամայական մեկնաբանության առաջին դեպքը չէ, ինչը ակնհայտորեն նպատակ է հետապնդում հանրությունից թաքցնելու իշխանությանը ոչ ձեռնտու տեղեկատվությունը

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԱՄԱՅԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԸ

Երեկ հայտարարություն էր տարածվել այն մասին, թե իբր Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների պարգևավճարների վերաբերյալ տեղեկատվությունը չի կարող հրապարակվել, քանի որ այն համարվում է օրենքով պաշտպանվող անձնական տվյալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա գործող օրենսդրության կամայական մեկնաբանության առաջին դեպքը չէ, ինչը ակնհայտորեն նպատակ է հետապնդում հանրությունից թաքցնելու իշխանությանը ոչ ձեռնտու տեղեկատվությունը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հաշվետվողականության, հրապարակայնության ու թափանցիկության սկզբունքի կոպիտ խախտման։

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, Երևանում տեղական ինքնակառավարումը հիմնվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սկզբունքների վրա։ Եվ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը և ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը սահմանում են, որ աշխատավարձը ներառում է պաշտոնային դրույքաչափը, հավելավճարները, պարգևատրումները և հավելումները:

Հաշվի առնելով այն հագնամանքը, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով հստակորեն հանրամատչելի դարձվել պետական և համայնքային ծառայողների աշխատավարձերի վերաբերյալ տեղեկատվությունը, ապա սրանից ուղղակիորեն բխում է, որ անձի հավելավճարների և պարգևավճարների վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես համարվում է հանրամատչելի և ենթակա է հրապարակման։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իշխանություններին հիմա մնում է հստակ կողմնորոշվել իրենց գործողություններում․ Կամ հրապարակել քաղաքապետարանի աշխատակիցների պարգևավճարների չաձի մասին տեղեկատվություն կամ անձնական տվյալների պաշտպանվածության խախտման հիմքով վարչական վարույթ սկսել բոլոր այն պետական մարմինների դեմ, որոնք հրապարակել են այդ տեղեկատվությունը։

Իհարկե չեմ կարծում, որ այս անգործունակների կույտը կգնա իրավական ճիշտ ճանապարհով։

Իրավաբան՝Ռոբերտ Հայրապետյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով