«Փաստ» թերթը գրում է.
«2018թ. իշխանափոխությունից հետո հայ–ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, կայուն չեն, ուստի, նաեւ դրանով պայմանավորված, ռուսաստանահայ գործարարների մեծ մասը վարում է բավականին զգուշավոր քաղաքականություն. ռուսական կապիտալը ոչ միայն չի ավելանում, այլեւ, որոշ տեղեկություններով, սահուն կերպով սկսել է լքել Հայաստանը:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Փաստ է, որ ռուսական կապիտալի ներկայացուցիչները զգուշորեն մի կողմ են քաշվել՝ չմիջամտելով ոչ մի գործընթացի եւ ձեռնպահ մնալով հայաստանյան զարգացումներից: