Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը։ Փոքրիկ ընդմիջման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ Քոչարյանը մասնակցում է այս նիստին.«Բողոքի կեսն արդեն ներկայացրել ենք։ Ռոբերտ Քոչարյանը որևէ հայտարարություն չի արել և բացի այդ, դատարանի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն չի հայտնել»:
Հնարավորի է՝ այսօր բողոքի քննությունը չավարտվի:
Փաստաբանը նաև ավելացրեց.«Հուսով ենք՝ Վերաքննիչ դատարանում, ի տարբերություն առաջին ատյանի դատարանի, բողոքը կքննվի օբյեկտիվ»։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Բողոքի քննությունից հետո, սպասվում է, որ ՀՀ երկրորդ նախագահը հանդես կգա հայտարարությամբ։
politik.am