Այսօր որոշում է կայացվել Զարուհի Մեջլումյանի հաղորդման հիման վրա Նարեկ Մալյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Politik.am-ի հետ զրույցում Նարեկ Մալյանը դեպքը որակում է սուտ մատնություն, որի նապատակը իրեն լռեցնելն էր.
«Ինձ մեղադրում էին հացակազմ պարունակող 3 տարբեր արարքների մեջ, որոնցից մեկի համար միայն նախատեսվում է 3-7 տարվա ազատազրկում: Տարիներ շարունակ լռեցրել են այս գործի վերաբերյալ այլ կարծիքները, սակայն ես չեմ ընկրկել, գնացի մինչև վերջ, և պարաստ եմ անգամ քրեական պատասխանատվության ենթարկել: Որոշումը ստանալուց հետո սուտ մատնության հիմքով հաղորդում ենք ներկայացնելու գլխավոր դատախազին հանցագործության համար, որպեսզի քրեական պատասխանատվության կանչեմ Զարուհի Մեջլումյանին միտումնավոր սուտ հանցագործությունների ինձ մեղադրելու համար: Ինչպես նաև ձեռքիս տակ ունեմ որոշակի փաստային հիմնավորումներ, որ մանիպուլիացիաներ են տեղի ունեցել ինձ ամեն գնով ազատազրկեու և հակառակ կարծիքը լռեցնելու համար»:
Նարեկ Մալյանը կարևորեց նաև հանրային կարծիքը, որի ճնշման արդյունքում մերժվեց քրեական գործի հարուցումը` ավելացնելով, որ ամեն ինչ նոր է սկսվում, սա պայքար է մարդասպանի և մարդու միջև, որտեղ մարդը պարտադիր պետք է հաղթի: