Չէի ցանկանա, բայց ստիպված եմ կրկին անդրադառնալ վերջին օրերին քննարկվող թեմային, որովհետեւ Զարուհի Մեժլումյանի սպառնալի գրառումը իր «անձնական կյանք» ներխուժողների դեմ անպատասխան թողնել չեմ կարող

Загрузка...

Չէի ցանկանա, բայց ստիպված եմ կրկին անդրադառնալ վերջին օրերին քննարկվող թեմային, որովհետեւ Զարուհի Մեժլումյանի սպառնալի գրառումը իր «անձնական կյանք» ներխուժողների դեմ անպատասխան թողնել չեմ կարող։
Հարգելի տիկին Զարուհի, նախ՝
մինչ բացահայտումը, որ դուք Մհեր Ենոքյանի կինն եք, ոչ ոք չգիտեր, որ ձեր պաշտպանյալի խնդիրը ձեր անձնական կյանքն է, եւ այս դեպքում դուք պետք է գոնե ներողություն խնդրեք ձեր ընթերցողներից, որ անկեղծ չեք եղել իրենց հետ։
Երկրորդ՝ անձամբ ես եւ Գուրգեն Ասատրյանը ձեզ ուղիղ եւ շատ կոնկրետ հարց ենք տվել՝ եթե Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի դեմ տարածվող բարբաջանքի հետ դուք առնչություն չունեք, ինչու՞ չեք հերքում այդ սուտը։
Դուք Գուրգենին ֆեյք հայտարարեցիք անհիմն ու նորից ներողություն չխնդրեցիք մարդուն զրպարտելու համար։
Ենթադրենք՝ շարունակում եք մնալ այն տեսակետին, որ Գուրգենը ֆեյք է, հուսով եմ՝ հիմնավոր կասկածներ չունեք, որ ես էլ եմ ֆեյք, բարի լինեիք՝ իմ հարցին պատասխանեիք։
Մհեր Ենոքյանին ազատ արձակելու կամ չարձակելու խնդիրը ես ընդհանրապես չեմ քննարկել, դատավոր չեմ եւ համախոհը չեմ թուրութվանքով նրա դեմ պայքարողների։ Ձեր չափ իրավական խնդիրներից տեղյակ չեմ, բայց մի բան հաստատ գիտեմ՝ ներում են զղջացողին, իսկ ինչպես դուք եք պնդում՝ Մհերը նորածին մանկան պես անմեղ է, անմեղի ի՞նչն են ներում, չտարակուսե՞ն մարդիկ։
Արդարություն եք պահանջում ուրիշներից, բա դուք էլ արդար եղեք ու հերքեք Առաջին նախագահի տիկնոջ հասցեին բարբաջանքները։ Կամ էլ՝ փաստերով հաստատեք, ամոթից գետինը մտնենք։
Արդարության չեն հասնում անարդար ու անազնիվ խաղեր տալով։
Եվ եթե Մհերի ազատությունից հետո հասարակությունը երջանկությունից չթառանչի, որ վերջապես արդարությունը հաղթանակեց, դրա մեղքի բաժինը փնտրեք նաեւ ձեր մեջ։
Առողջ եղեք։

Լիզա Ճաղարյանի գրառումը

Նմանատիպ նորություններ

Մանվել Գրիգորյանի ընտանիքը գույքի օրինական ձեռք բե... Մանվել Գրիգորյանի ընտանիքն ընդամենը օրինական ձեռք բերող է, համապատասխան ներդրում է արվել, վճարվել է գույքահարկ, բոլոր փաստաթղթերը կան: Այս մասին T...
Կոչ եմ անում Հայաստանում սկիզբ դնել նոր նախագծերի,... Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին մեծ ողբերգության զոհերի հիշատակը հարգելու նպատակով ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում էր նաև ֆրանսահայ երջա...
Հրաժեշտ՝ ռուսական հեռուստաալիքներին. կառավարությու... «Փաստ» թերթը գրում է. «Դեռևս օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը բարձրացրել էր մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռ...
Վարչապետի բոբիկությունը Արցախյան հարցում, Հայաստան... Քիչ առաջ, Սիվիլնեթին տված հարցազրույցում, Փաշինյանը մի քանի անգամ նշեց, որ Հայաստանը հակամարտող կողմ է: Վարչապետի բոբիկությունը Արցախյան հարցու...
Դե վայելե՛ք, իմ «ՀՊԱՐՏ» քաղաքացիներ, սա է Ձեր ընտր... Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը Լրացավ ապրիլ-մայիսյան իրադարձությունների մեկ տարին, ինչպես կուզեք անվանեք այդ գործընթացները՝ իշխանափոխություն,...
Փարիզում այրվում է Վերսալը Ֆրանսիացիները դեռ ուշքի չէին եկել Աստվածամոր տաճարի հրդեհից և ահա նոր հարված։ https://youtu.be/qvxKJxFoaU4...
Արարատ Միրզոյանի կողմից հարթակ նետվեց հերթական առա... ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.   – Այսօր Արարատ Միրզոյանի կողմից հարթակ նետվեց հերթական առասպելը ՝ Կարեն Կ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...