Ով է ՊԵԿ-ում «ասող» Սաթինե Գզողյանն ու ինչու է նա 2 մլն 763 հազար դրամ պրեմիա ստացել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ՊԵԿ պարգևավճարների թեման շարունակում է ակտիվորեն քննարկվել։ Շատ քննարկվեց հատկապես ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խորհրդական Սաթինե Գզողյանի պարգևատրումը։ Նա 2 մլն 763 հազար դրամ պրեմիա է ստացել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գզողյանը ֆինանսների նախկին նախարարի գործավարուհին է եղել։ Ներկայումս ինքն էլ, ամուսինն էլ ՊԵԿ-ում են աշխատում։ Մեզ պատմեցին, որ այս տիկնոջ գործառույթը չի փոխվել, թեև խորհրդական է ձևակերպված, բայց գործավարուհի է և բավական արտոնյալ կարգավիճակ ունի ՊԵԿ-ում։

Լինելով քարտուղարուհի՝ ինքը ևս քարտուղարուհի ունի։ Նստում է նախարարի աշխատասենյակ հիշեցնող ճոխ աշխատասենյակում, որի ընդունարանում նստում է նրա քարտուղարուհին։ Անգամ տիկնոջ աշխատասենյակի դռանը փակցված ցուցանակի վրա նրա անուն-ազգանվան տառերն են ընդգծված մեծ մյուսների համեմատ։

Մեզ պատմեցին, որ Գզողյանը ՊԵԿ-ում «ասող» է՝ միջնորդում է տարբեր անձանց աշխատանքի տեղավորելու և այլ հարցերով»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով