Ովքե՞ր են պատասխանատու Հայաստանի ղեկավարին հուշելու համար, որ թշնամի պետության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում ամեն շարժում, դիրք, խոսք և կեցվածք կարևորագույն նշանակություն և նաև իրական, առարկայական հետեւանքներ ունի

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է Փաշինյանը հանդիպել Ալիևին:

«Անհասկանալի է թե ինչու է տեղի ունեցել Ալիևի հետ հանդիպումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ո՞րն է դրանում Հայաստանի շահը: Ինչու՞ տեղեկատվություն չի հայտնվել նախօրոք, կամ քննարկվածի ամբողջ բովանդակությունից չի հայտնվում հիմա: ԼՏՊ-ի, Քոչարյանի եւ Սարգսյանի օրոք գաղտնիության պատճառը հայտնի էր: Հիմա դա չկա: Թափանցիկության պայմաններում ինչու՞ թափանցիկության չկա:

Ինչու՞ են հանդիպումներն այսքան ակտիվ: Ինչի՞ է ձգտում հայկական կողմը:

Եվ մի մանրուք, որ ամեն դեպքում շատ էական է. ովքե՞ր են պատասխանատու Հայաստանի ղեկավարին հուշելու համար, որ թշնամի պետության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում ամեն շարժում, դիրք, խոսք և կեցվածք կարևորագույն նշանակություն և նաև իրական, առարկայական հետեւանքներ ունի: Ամերիկյան նախագահներին արդեն տասնամյակներ է՝ ինչ նման հանդիպումներից առաջ մի քանի ժամ մանրամասն ինստրուկտաժ են անում, հետները փորձեր կատարում և խորհուրդներ տալիս: Գիտակցո՞ւմ են արդյոք այս հարցի համար պատասխանատուները, եթե այդպիսիք կան, որ այդ տարօրինակ հանդիպման ժամանակ վարչապետի նստած կեցվածքն ուղղակի պետք էր կանխել կամ գոնե հընթացս ուղղել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով