Օրերս ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Արարատի մարզի Այգեստան համայնքի դպրոցներից մեկում անվայել կերպով է խոսել հոգեւորականի հետ, դիտողություն արել, թե վերջինս ինչ գործ ունի դպրոցում եւ դուրս է հրավիրել: Անդրադառնալով վերոնշյալ միջադեպին՝ պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության» համահիմնադիր ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆՆ ընդգծում է. «Ազդեցության գործակալ վայ-նախարարը նմանատիպ գործողություններով,փաստորեն, փորձում է կյանքի կոչել Հայաստանում դպրոցական ծրագրերից Հայ եկեղեցուպատմություն առարկան հանելու ԱՄՆ Պետդեպարտամենտի պահանջը… Նախարար համարանընդունելի է Հայ Առաքելական եկեղեցու քահանայի մուտքը դպրոց, ինչն օրենքով ամրագրվածէ: Իսկ ո՞ւմ է ուզում նա տեսնել այնտեղ. իր կուսակցության հոգաբարձուների խորհրդիանդամներ, միասեռականության հովանավորներ ու քարոզիչներ Լարա Ահարոնյանին ու ՄարոՄաթոսյանի՞ն, նրանց թիմակիցների՞ն, իրեն հոգեհարազատ տրանսվեստիտների՞ն, Սորոսիհիմնադրամի կողմից ֆինանսավորվող սեռական դաստիարակության նոր ձեռնարկներիհեղինակներին, այլասերում քարոզող հկ-ների ներկայացուցիչների՞ն, եւ, ի վերջո,աղանդավորների՞ն…»:
Եսայանն ընդգծում է, որ Հայ Առաքելական եկեղեցուհոգեւոր դասի եւ ճշմարտության դեմ պատվերովվայրահաչողների մասինէ, հիրավի, Տիրոջ առաքյալիհետեւյալ խոսքը. «Իսկ սրանք այն բաները, որ չեն իմանում,հայհոյում են. եւ ինչ-որ էլ անխոս անասունի պեսբնականաբար գիտեն, նրանցում ապականվում են: Վա՜յնրանց … անջուր ամպեր են քամիներից տատանված,պտղակորույս անպտուղ ծառեր, երկու անգամ մեռած,արմատախիլ եղած. ծովի կատաղած ալիքներ, որ իրենցանձերի ամոթն են փրփրեցնում. մոլորված աստղեր, որոնցհամար պահված է հավիտենական խավարի մութը»: (Հուդաառաքյալի թուղթ 10-13)»: