Նիկոլ Փաշինյանի ձեռքով բանտից ազատ կարձակվի ՀՀ նորագույն պատմության ամենավտանգավոր մարդասպաններից մեկը

Slaq.am-ի տեղեկություններով առաջիկայում Նիկոլ Փաշինյանի ձեռքով բանտից ազատ կարձակվի ՀՀ նորագույն պատմության ամենավտանգավոր մարդասպաններից մեկը։

Խոսքը մարդասպան Մհեր Ենոքյանի մասին է։ Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը սպանել էր ակադեմիկոս Միքայել Աղաջանովի 19 ամյա մինուճար որդուն, դիակի դիմաց փող ստանալու նպատակով։ Մհեր Ենոքյանը սպանությունը կազմակերպելու և իրականացնելու համար դատապարտվել է գնդակահարության։ Առ այսօր մարդասպանը նույնիսկ չի զղջացել իր արարքի համար։ Մեր տեղեկություններով մարդասպանին ազատ արձակելու խնդրանքով Նիկոլ Փաշինյանին բարեխոսել է Պետական Վերահսկողության Ծառայության «հեղափոխական» պաշտոնյաներից մեկը։ Խոշտանգված և սպանված երեխայի ծնողները և հարազատները նամակով դիմել են ՀՀ վարչապետին և նախագահին իրենց վրդովմունքը հայտնելով այս կապակցությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման իր համակուրսեցի երիտասարդին սպանելու մեղադրանքով։ Նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը եւ 22 տարի պայքարում է, որ իրեն անմեղ ճանաչեն: Նաեւ բանտում իրավաբանություն է ուսանում, գրքեր ու հոդվածներ է գրում։ Եվ 2 անգամ դիմել է փախուստի ու բռնվելով՝ կրկին դատապարտվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով