Նիկոլ Փաշինյանին ինստիտուցիոնալ ընդդիմախոս կարող է լինել մամուլը եւ այդ պատճառով էլ տարվա սկզբից նա նետվեց մամուլին լռեցնելուն

2019թ․-ը Հայաստանում դառնալու է մամուլի նկատմամբ ճնշումների տարի:
Փորձագետների շրջանում կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում դիմագրավել Ղարաբաղի հարցով ճնշումներին, եւ, ի վերջո, գնալու է լուրջ զիջումների։ Չի բացառվում, որ զիջումներն այնքան խորանան, որ հետագայում կասկածի տակ դնեն Հայաստանի Հանրապետության գոյությունը, սակայն ՀՀ քաղաքացիները այդ խնդիրները չեն քննարկում։

Դրա փոխարեն հանրային օրակարգ են նետված բազմաթիվ այլ խնդիրներ՝ էկոլոգիա, կոռուպցիա, մարդու իրավունքներ, մահապարտների իրավունքներ, ԼԳԲՏ եւ կենդանիների իրավունքներ, եւ այլն։ Իհարկե, դրանք բոլորն էլ Հայաստանի զարգացման համար կարեւոր են , բայց այն դեպքում, եթե Հայաստանը շարունակի գոյություն ունենալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս կեղծ օրակարգի տարածման կարեւորագույն պատճառը ընդդիմության բացակայությունն է։ Դժվար է պատկերացնել, որ Բարգաված կամ Լուսահոգի Հայաստանները կարող են անվտանգության հիմնահարցեր բարձրացնել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ, քանի որ նրանք ընձյուղված են այդ իշխանությանը։
Արտախորհրադարանական ըմդդիմությունը իշխանության կորստից եւ ընտրություններում պարտությունից հետո դեռեւս իր վերքերն է լիզում։

Նիկոլ Փաշինյանին ինստիտուցիոնալ ընդդիմախոս կարող է լինել մամուլը եւ այդ պատճառով էլ տարվա սկզբից նա նետվեց մամուլին լռեցնելուն։ Իշխանական խաշի վերաբերյալ հրապարակմանը անհամարժեք բուռն ռեակցիայից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նախկին իշխանությունների կողմից լրատվամիջոցների 90%-ին տիրապետելու մասին։ Այնուհետեւ նրան կից փորձագետները սկսեցին խոսել այս ոլորտում սեփականության բերաբաշխման անհրաժեշտության մասին։ Լիլիթ Մակունցը խորացնում է Նիկոլ Փաշինյանի միտքը եւ հասարակության երախտագիտությունն է պահանջում լրատվամիջոցներին չճնշելու համար։

Մի խոսքով, հայտարարվեց մամուլի հանդեպ որսի սեզոնի բացումը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով