Նիկո՛լ ջան, սիրուն չի կամ՝ աղբը ոգեշնչում է իշխանություններին politik.am

Տոնական օրերը եկան ապացուցելու, որ աղբը Երևան քաղաքում խնդիր է՝ անկախ նրանից, թե ով է այդ պահին իշխանության գլխին։ Տոնական օրերի աղբը եկավ ապացուցելու նաև, որ քաղաքացիների խնդիրների նկատմամբ քաղաքայինիշխանությունները նույնքան անտարբեր և ցինիկ են, եթե անգամ իշխանության եկածները «հեղափոխականներ են»։

Տոնական Երևանը աղբի մեջ կորած է, ու այս հանգամանքը չի անհանգստացնում քաղաքային իշխանություններին, այլ ավելին՝ ոգեշնչում է իշխանական «Իմ քայլը» դաշինքի անդամներին։ Իշխանական դաշինքից ավագանի դարձած Իզաբելլա Աբգարյանը համարում է, որ աղբը նշան է, որ ժողովուրդը լավ է ապրում․«Եթե աղբը շատ ա, ուրեմն ժողովուրդը շատ ա ուտում: Եթե շատ ա ուտում, ուրեմն փող ունի»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Աբգարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նորաթուխ իշխանության շատ այլ ներկայացուցիչներ մեղադրում են աղբի լուսանկարներ տարածող քաղաքացիներին։ Նրանք հայտարարում են, որ քաղաքային իշխանությունների ներկա ռեսուրսներով անհնար է ավելին անել, քան այսօր արվում է։

Իսկ առավել զավեշտալի վիճակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այն անդամներն են՝ վարչապետի ժամանակվոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ովքեր 2017-ին աղբի նկարներով էին կիսվում իրենց ֆեյսբուքյան էջերում և գրում՝ #տարոնջանսիրունչի, իսկ հիմա քաղաքում համատարած աղբի պայմաններում կամ լռում են, կամ փորձում են խրատական տոնով լռեցնել խնդրի մասին խոսողներին։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով