Նախկին տնօրեն. «Նազենի Ղարիբյանն էլ դեռ պետք է պատասխան տա, իսկ Մակունցին այդպես էլ չտեսանք» aravot.am

Aravot.am-ը տեղեկացրել է, որ հունվարի 9-ին մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի նախաձեռնությամբ ոստիկանության եւ ԱԻՆ աշխատակիցների միջոցով բացվել են Խորեոգրաֆիայի պետական թատրոնի դռները, որպեսզի փոխնախարարը կոլեկտիվին ներկայացնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանին:

Մեզ հաջողվեց կապ հաստատել նաեւ ԱՄՆ-ում գտնվող նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի հետ, որի պայմանագիրը չի թարմացվել: Реклама 20 «Իմ դեպքում կանխամտածված դիտավորություն է,որ պայմանագիրս չերկարացվեց, որովհետեւ ես երբեք առիթը չեմ տվել եւ գործունեությանս ընթացքում միշտ հարգանք եմ վայելել ինչպես թատրոնի կոլեկտիվի, այնպես էլ նախարարության աշխատակիցների կողմից»,-ասաց Գայանե Կարապետյանը, հավելելով, որ կոլեկտիվը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: «Նախկինում որեւէ մեկը թատրոնի հասցեն չգիտեր, բայց հանկարծ որոշեցին, որ գիտեն թատրոնի տեղը, նույնիսկ խորքային ուսումնասիրել են՝ հանձին Նազենի Ղարիբյանի: Երբ Լիլիթ Մակունցը նախարար նշանակվեց, առաջիններից մեկը ես էի, որ տարբերակ փնտրեցի, որ հանդիպեմ, բարձրաձայնեմ մեր թատրոնի խնդիրների մասին: Արդեն քանի տարի է, ես բարձրաձայնում եմ, որ այդտեղ խորեոգրաֆիկ բնույթի ներկայացումները բացառվում են եւ նպատակահարմար են մանկական մյուզիքլային ժանրի ներկայացումները, ինչում էլ մեզ ուղղորդել է մշակույթի նախարարությունը՝ տեսնելով մեր արած աշխատանքը:

Մինչեւ անցյալ տարվա վերջին օրն էլ մենք զբաղված ենք եղել ներկայացումներով, խաղացել ենք Աշոցքում, Ամասիայում,հասել մինչեւ Բերդ: Ես այդ ամենը բացատրել էի նախարար Մակունցին, ինքը խոստացել էր հոկտեմբերին գալ: Ասել էի, որ պայթյունավտանգ իրավիճակում ենք աշխատում, ինչը ֆիքսել է նաեւ աուդիտը, տեղեկացրել է եւ թե նախկին, թե իրեն: Ամեն ինչ տեսագրված, արձանագրված ներկայացվել է: Հոկտեմբերից սկսած Մակունցը խոստացավ, որ կգա, բայց այդպես էլ Մակունց չտեսանք: Քանի անգամ ասել եմ, տիկին նախարար եկեք թատրոն, ասել է, որ դիմենք փոխնախարար Նազենի Ղարիբյանին:

Իսկ նրան ինչքան փորձել եմ հանդիպել, երբեք իր կաբինետում չեմ տեսել: Երկու անգամ ժամադրվել եմ, որ ընդունելության գնամ, քանի որ անմիջական համակարգողն ինքն էր, երկու անգամ էլ Նազենի Ղարիբյանը շատ զբաղված է եղել, զանգահարել է ու ասել, որ հանդիպումը չի կարող կայանալ: Գոնե մեկ անգամ բարի լինեին թատրոն ոտք դնել, հասկանային, թե ինչ խնդիր ունենք:

Ընդամենը մի անգամ եկել է, հենց շեմից ասել է, որ հրաշալի տարածք է, կատակով ասել եմ, որ մեր անձնական միջոցներով է ստեղծված, անհրաժեշտության դեպքում կարող եմ տրամադրել: Պատասխանել է, որ չի ուզում առաջ գալ, Ժիրայր Դադասյանի թատրոնի համար տարածք են փնտրում, դրա համար է եկել: Հետո էլ կրնկի վրա շրջվել, գնացել է»,-հիշեց Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրենը: Նա հավելեց, որ ԱՄՆ-ի հետ կապված նախագծեր ունեին, իսկ նախկին նախարար Արմեն Ամիրյանը ամրագրել էր սուբսիդիայի պայմանագրով իրենց մարզային այցելությունները: «Մեր աշխատելու շրջանը դեկտեմբեր-հունվար ամիսներն են, դա ներկայացումների շրջան է, մինչդեռ փոխնախարարը տեղյակ էլ չի իր սուբսիդիայի կետերից ու ինձ մեղադրում է, թե ինչու չի շարունակվում իմ պայմանագիրը:

Ծիծաղելի է, որ ասում է, թե մեր պլանները մարզերով ենք կատարել, կրկնակի հաշվետվություն ենք տվել: Ասում է, որ չունենք ձեւավորված խաղացանկ, մինչդեռ խաղացանկ ձեւավորվում է դահլիճ ունենալու պարագայում, որի մասին ութ տարի ես բարձրաձայնել եմ: Նազենի Ղարիբյանն ինձ ասաց՝ լավ կանեք արժանապատվորեն հեռանաք: Ես էլ ասացի, որ արդեն քանի տարի արժանապատվորեն աշխատում եմ, վերադարձել եմ ԱՄՆ-ից, ստեղծել եմ այդ թատրոնը, եւ դուք չէ, որ իմ արժանապատվությունը պետք է գնահատեք: Ողջ դերասանակազմն է ինձ հետ, եւ եթե բարի լինեիք, խոսեիք կոլեկտիվի հետ, կհասկանայիք, թե ինչի հետ եւ ում հետ գործ ունեք…»,- պատմեց թատրոնի նախկին տնօրենը:

Գայանե Կարապետյանը նշեց, որ դեկտեմբերի 28-ին ինքը մտել է նախարարության աշխատակազմի ղեկավարի մոտ, ասել է, որ դա իր պայմանագրի վերջին օրն է. «Ասացի՝ տեղյակ եմ, որ պայմանագրիս ժամկետը լրանում է, մեկ տարի դեռ ունեմ, որ կարող է ժամկետը երկարացվել, մանավանդ առիթը չեմ տվել չերկարացնելու: Աշխատակազմի ղեկավարն ասաց, որ նոր ղեկավարությւոնը որոշել է որեւէ մեկի պայմանագիրը չերկարացնել, պետք է լինեն ժամանակավոր պաշտոնակատարներ, հետո տնօրենի մրցույթ հայտարարվի: Ասացի՝ սիրով: Ընդ որում, մեր հաշվետվությունները ներկայացնում ենք հունվարի վերջին: Խնդրեցի՝ տարին ամփոփենք-վերջացնենք, հետո ժամանակավոր պաշտոնակատար ինձ նշանակեք ու մրցույթ հայտարարեք, ասաց, որ ոչ մի խնդիր չկա, գնացեք աշխատեք մինչեւ ընտրություններն ավարտվեն»:

Մեր զրուցակիցն ասաց, որ այդպիսով մեկնել են հյուրախաղերի Գյումրի եւ դեկտեմբերի 28-ին, օրվա վերջին՝ ժամը 16:55-ին իրեն ազատել են աշխատանքից ու ինքը ժամանակավոր պաշտոնակատար էլ չի նշանակվել, քանի որ այլ մարդ է նշանակվել: «Այնքան են շտապել, որ նախ կախել են ուրիշին աշխատանքի ընդունելու հրամանը, ապա ինձ ազատելու հրամանը»,- տարակուսանք է հայտնում մեր զրուցակիցը: «Ես սա համարում եմ դիտավորություն Նազենի Ղարիբյանի կողմից: Նախարարը զբաղված է եղել իր ընտրություններով, հարցը թողել է Նազենի Ղարիբյանի վրա, նա էլ արել է սեւ գործը»,-վստահ է թատրոնի նախկին տնօրենը: Նա ասում է, որ նոր նշանակված ժամանակավոր պաշտոնակատար Փալանջյանի հետ որեւէ խնդիր չունի,քանի որ նրան էլ են անհարմար վիճակում դրել:

Ինչ վերաբերվում է, իր խոսքով թատրոնի տարածք ներխուժելուն, Գայանե Կարապետյանն ասում է. «Քանի որ աշխատել ենք մեր ազատ օրերին, նախարարությունն էլ մեզ տրամադրել է պարարվեստի ուսումնարանի դահլիճը, եւ դահլիճի օրերն են երկուշաբթի, հինգշաբթի, ուրբաթ եւ կիրակին, հրամանով ամրագրված է, որ մեր ազատ օրերը երեքշաբթին եւ չորեքշաբթին են:Նազենի Ղարիբյանը բերել է նոր տնօրեն եւ բանից անտեղյակ հաթաթա տալով զանգ է տվել երկկողմանի թոքաբորբով հիվանդանոցում պառկած հաշվապահին ու պահանջել, որ ապահովի կոլեկտիվի ներկայությունը թատրոնում, որպեսզի ինքը ներկայացնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին: Ու ի՞նչ է արել փոխնախարարը:

Բայրոնի 5 հասցեն գտնվում է Բայրոնի փողոցում, որի դուռը բաց է, ներսում պահակներ կան ու ներս մտնելու խնդիր բացառապես չկա: Նազենի Ղարիբյանը կանչել է ԱԻՆ աշխատակիցներին, որպեսզի դուռը բացեն, իրենք հրաժարվել են, պահանջել փաստաթուղթ, առաջարկել են ոստիկանություն կանչել; Ոստիկանության ներկայությամբ բացել են դուռը, ընդ որում այլ դուռ՝ հետնամուտքի դուռը, որտեղ իմ անձնական գույքն է: Նազենի Ղարիբյանը պետք է դեռ պատասխան տա, որ ջարդել է հետեւի դուռը, որը Բայրոնի 5-ը չէ, այլ հետնամուտք է, որը կաթսայատան տարածք էր ու որտեղ փորձասենյակ եմ սարքել: Հիմա Նազենի Ղարիբյանը պետք է դատական կարգով այդ ամենի պատասխանը տա»: Գայանե Կարապետյանը նաեւ ընդգծեց, որ աթոռից կառչած չէ եւ օրենքը հարգող մարդ է, սակայն տանել չի կարողանում անարդարությունն ու անօրինությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը կհետաձգվի.Ամրան Մակինյան

20.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով