Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ սկսված ստորագրահավաքին արդեն իսկ միացել են 800-ից ավելի բժիշկներ 168.am

Загрузка...

Օրեր շարունակ մեր հասարակությանը փոթորկում է լուրն այն մասին, թե 1996թ. 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի հրեշավոր սպանության գործով նախ գնդակահարության, ապա պատժատեսակը ցմահ ազատազրկմամբ փոխարինված, ներկայումս «Նուբարաշեն» որեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Մհեր Ենոքյանին ներելու նախագծին Արդարադատության նախարարության ներման հանձնաժողովը` նախարար  Ա. Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել, և այժմ գնդակը ՀՀ վարչապետի ու նախագահի դաշտում է, և նրանք պետք է որոշեն` կլինի՞ Ենոքյանը ազատության մեջ, թե՞ ոչ:

Այս լուրի վերաբերյալ իրենց դիրքորոշումն են հայտնել շատ հրապարակային գործիչներ, լրագրողներ, իրավաբաններ, հասարակության շրջանում կշիռ ունեցող այլ անձինք, որոնց ճնշող մեծամասնությունը դեմ է Մհեր Ենոքյանին ներելուն:

Հիմնական փաստարկն այն է, թե ինչպես կարելի է և հնարավոր ներել մեկին, ով երբեք չի զղջացել իր կատարած հանցանքի համար ու չի ընդունում այն:

Ինչևէ, կան նաև այնպիսինները, ովքեր համարում են, որ 23 տարին բավական է, մարդն ուղղվել է, ազատազրկման տարիներին բարձրագույն իրավաբանական կրթություն է ստացել, գրքեր է գրում և այլն:

Տուժող կողմի իրավահաջորդները` դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնողներն ու քույրը, կտրականապես դեմ են Մ. Ենոքյանին ներում շնորհելուն, իսկ արդեն իսկ հրապարակային հարցազրույցների ու նախագահին ու վարչապետին ուղղված բաց նամակներում կոչ են արել չներել նրան, քանի որ կա գործող դատավճիռ, համաձայն որի` հենց Ենոքյանն է այդ հրեշավոր հանցագործության գաղափարը հղացողը, կազմակերպիչն ու հիմնական իրագործողը:

Եվ ահա 168.am-ին հայտնի դարձավ, որ Հանրապետության տարբեր հիվանդանոցների թվով 800-ից ավելի բժիշկներ ստորագրահավաք են իրականացրել, որով իրենց բացասական վերաբերմունքն են հայտնում Մհեր Ենոքյանի հնարավոր ազատ արձակման լուրին:

Հիշեցնենք, որ Իոսիֆ Աղաջանովի հայրը` պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը, երկար տարիներ զբաղեցնում է Բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնի վարիչի պաշտոնը, և երկրի բժշկական համայնքը իր զորակցությունն է հայտնում իրենց գործընկերոջը, հարգված գիտնականին:

168.am-ը տեղեկացավ, որ ստորագրահավաքին միացել են մասնավորապես «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Շենգավիթ», «Մուրացան» բժշկական կենտրոնների, «Միքայելյան վիրաբուժության կենտրոնի», «1-ին համալսարանական կլինիկայի» , «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի, «2-րդ բուժմիավորման», «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի»` Մարգարյան ծննդատան, «Ուիգմոր» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոնների բազմաթից բուժաշխատողներ:

Նմանատիպ նորություններ

«Եվրոպական ամբիոններից քեզ հռչակել ես` որպես ժողով... Ախպե'ր, բա դու առավոտվանից իրիկուն Եվրոպական ամբիոններից քեզ հռչակել ես` որպես ժողովրդի ընտրյալ, բա էտ Ղարաբաղի հարցը ինչի՞ ես ուզում փաթաթել ժողո...
Ես մի քիչ այդ մոդայից հետ եմ ընկել. Ս. Սարգսյանը ս... Տեսանյութը՝ 168. am-ի https://youtu.be/qKtOKYX5R60
Պուտինը չի ընդունում Քոչարյանի, Խաչատուրովի հանդեպ... «Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, գազի գնի հարցն անընդհատ ձգձգվում է, պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, թե բանակցությունները շարունակվ...
«Ով պաշտոն է ստացել, ծափ է տալիս, ուրախանում, ով ո... Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ այժմ հարցումներ անելն իմաստ չունի, ասում է՝ դա ավելի մեծ վնաս կբերի, և հետո, պարզ չէ, թե ո՞ւմ են հասցեագր...
Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ «Սյունիքի Զանգեր»-ի հատ... Արդեն մի քանի ժամ է՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սյունիքի Զանգեր» կոչվող հատվածում ճանապարհի գետնաբքի պատճառով մի քանի կիլոմետրան...
«Մեր ազգին մենակ մարիխուանայի տոնն էր պակաս.Դե, ձե... ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պոտրոսյանը, անդրադառնալով մարիխուանայի միջազգային օրվա հետ կապված միջոցառում-ակցիային, ֆեյսբո...
Դավիթ Սանասարյանի կինը վիրավորում է Ալեն Սիմոնյանի... Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվելուց եւ վերջինիս աղմկահարույց հայտարարությունից հետո, թե իր դեմ գործը «շինծու» է, իշխանության տարբեր ներկայա...
Կոնֆլիկտ, արյունահեղություն, կրակոց, թշնամանք, գյո... Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանի հետ:/Մաս 1-ին/ -Արդեն մեկ տարի է անցել հեղափոխո...

One thought on “Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ սկսված ստորագրահավաքին արդեն իսկ միացել են 800-ից ավելի բժիշկներ 168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...