«Մի կողմից «դուխովներն» են, մյուս կողմից` «խելքովները». «կլասիկների» մասին չեմ էլ խոսում»

«Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայաստանում հասարակության բևեռացումը հասել է ծայրաստիճան լարվածության:
Մի կողմից ”դուխովներն” են, որոնց մոտ եթե ռիսկ անես որևէ թեկուզ փոքրիկ քննադատական խոսք ասել նոր իշխանության հասցեին, քեզ ուղղակի փրթիկ~փրթիկ կանեն, մյուս կողմից` ”խելքովները”, որոնք ոչ մի առիթ բաց չեն թողնում նոր իշխանության ցանկացած սխալ, սայթաքում աշխարհի վերջ ներկայացնելու, բամբասանքներ տարածելու, անառողջ կրքեր բորբոքելու և ”դուխովների” սնանկությունը ցույց տալու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

”Կլասիկների” մասին չեմ էլ խոսում, որովհետև դրանց ողջ գործունեության իմաստը եղել է մակաբուծելը ցանկացած իշխանության հաշվին, մի քանի տաքուկ տեղեր փախցնելը ու հարկատուներիս հաշվին ապրելը։
Ու այս գերտհաճ իրականության մեջ ցանկացած ռացիոնալ միտք, ուղիղ ասված խոսք փորձ է արվում տեղավորել այս անտրամաբանական ”տրամաբանության” մեջ և մարդկանց դիրքավորել այս կամ այն ճամբարում:

Ուզում եմ հատուկ շեշտել, որ ես երբեք չեմ եղել ու չեմ լինի ոչ ”դուխով”, ոչ էլ ”խելքով”, որովհետև մարդկային տեսակը շատ ավելի հարուստ ու արժանավայել որակներ ունի, քան պարզապես ”դուխը” և մարդկային միտքը շատ ավելի լայնաշերտ է, քան ”դուխ”~ին ժխտող ”խելքը”, (դե իսկ ”կլասիկ” կոչումը գտել է իր արժանի տիրոջը ի դեմս ՀՀԿ -light կուսակցության), ինչպես նաև ես երբեք չեմ լինի ոչ մի ճամբարում, որովհետև իմ միակ ճամբարն իմ երկիրն է:
Կոչ եմ անում բոլորին վերջապես դուրս գալ այդ կաղապարներից և կենտրոնանալ ավելի կարևոր խնդիրների ու նրանց լուծման վրա:

Կոչ եմ անում յուրաքանչյուրիս վերջապես հասկանալ, որ պետությունը մենք ենք, և պետականաշինությունը յուրաքանչյուրիս ամենօրյա աշխատանքն է` ամեն մեկինն իր տեղում: Ոչ ոք մեր փոխարեն միայնակ չի լուծելու մեր երկրի առջև ծառացած խնդիրները, որքան էլ սիրված և լեգիտիմ լինի, եթե անգամ ունենա աշխարհի ամենապրոֆեսիոնալ թիմը:
Դա նախևառաջ մեր պարտքն է ու մեր գործը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով