Միմյանց պարգևատրելով բանակը չենք հզորացնի. Մարգարիտա Խաչատրյան

Այսօր՝ հունվարի 28-ին, իր հարգանքի տուրքը մատուցելու էր եկել «Եռաբլուր» «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ով հայտնի է «Մառոզ» Մարգո անունով:

Armdaily.am-ի հետ զրույցում նա  շնորհավորեց առաջին հերթին սահմանին կանգնած զինվորներին, ինչպես նաև կոչով դիմեց իշխանության ներկայացուցիչներին: «Պարգևավճարները վճարելուց ամեն մի  մարզպետ թող հիշի իր շրջապատում գտնվող զոհվածի մայրերին, զոհվածի այրիներին, որոնք Բանակի օրվա հետ կապված ոչ մի ակնկալիք չունեին իրենցից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միմյանց պարգևատրելով բանակը չենք հզորացնի»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը, և մաղթեց բոլոր մայրերին համբերություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով