Մեքենաների բնապահպանական հարկի դրույքա­չափը յուրաքանչյուր ձիաուժի համար 3 անգամ կավելանա

Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ բնապահպանական հարկի բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրու­թյունը ցույց է տալիս, որ շատ երկրներ սկսել են ավելի բարձր դրույքաչափերով հարկել հին և շարժիչի մեծ հզուրություն ունեցող ավտոմեքենաները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքականության այս ուղղու­թյունը Հայաս­տանի Հանրապետությունում իրականացնելու անհրաժեշտությունը նույն­պես հասու­նանում է՝ հաշվի առնելով նաև այն, որ սույն նախագծերի փաթեթով առա­ջարկվող շատ փոփոխություններ ենթադրում են հարկային եկամուտների կորուստ, և հետևաբար, նմա­նատիպ միջոցառումներով հնարավոր կլինի որոշակիորեն փոխ­հա­տու­ցել պետական բյու­ջեի հարկային եկամուտների կորուստը:

Առաջարկվում է վերանայել 301 և ավել ձիաուժ ունեցող՝ հինգ և ավել տարի առաջ արտադրված ավտոմեքենա­ներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքա­չափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխա­րեն սահմա­նելով 150 դրամ:

Իրավաբան.net

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով