Հունիսին Փաշինյանը մի քանի շրջան կհանձնի Ադրբեջանին. Արցախի հարցում լուրջ զարգացումներ կան.politik.am.

Հունվարի 22-ին Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անսպասելի հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման մասին կառավարությունը նախապես հայտարարություն չէր տարածել  և միայն Փաշինյանի գրառման միջոցով հայտնի դարձավ, որ հանդիպումը տևել է ժամուկես:

Հունվարի 23-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ իր ֆեյսբուքյան եթերում խոսեց հանդիպման ամսին.«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դավոսի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումը բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ կամ հանգրվան չէ: Սա Իլհամ Ալիևի հետ մեր երրորդ հանդիպումն ու խոսակցությունն է ու նախկինում էլ այդ հանդիպումները պլանավորված չեն եղել։ Խնդիր կա՝ քննարկել այն իրավիճակները, երբ երկուսս էլ մասնակցում ենք միևնույն միջոցառմանը։ Օրինակ՝ լինում է, երբ դեմ դիմաց դուրս ենք գալիս, ու քանի որ չենք քննարկել այդ հարցը, որոշակի իրավիճակներ են ստեղծվում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.«Այս հանդիպմանը եկել ենք պայմանավորվածությանը, որ եթե մի տեղում ենք գտնվում, առնվազն չենք խուսափում հանդիպումից»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե հավատանք վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, ապա իրենք ժամուկես ոչ մի կարևոր բանից չեն խոսել Ալիևի հետ: Սա, իհարկե, զավեշտալի է, քանի որ իրենք բացի Արցախի խնդրից ալ խոսելիք չպետք է ունենան, ու եթե էական հարցեր քննարկվելիս չլինեին, ապա այն ժամուկես չէր ձգվի:

Ալիևի հետ հանդիպման մասին ուղիղ եթերից կարճ ժամանակ անց վարչապետ Փաշինյանը գրառմամբ տեղեկացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Գրառման ավարտին Փաշինյանը վստահեցրել է, որ «Արցախի հարցին անդրադարձ չի եղել»:

Այն, որ Փաշինյանը թաքցնում է Արցախի խնդրի շուրջ զարգացումները, ակնհայտ է: Փաշինյանի լռությունը Հայաստանի հանրությանը ստիպում է հայացքը սևեռել արտաքին աշխարհ, որպեսզի գոնե այնտեղից տեղեկությունների պատառիկների հիման վրա հասկանա, թե ինչ է կատարվում Արցախի շուրջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ ահա, Դավոսում Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպումից և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույցից հետո, ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը անսպասելի հայտարարություն է անում: Քաղաքագետը հայտարարում է,  որ հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու Ղարաբաղի շուրջ, որտեղ հայկական կողմն անուղղակի կոմպրոմիսների ներքո ստիպված է լինելու զիջել մի քանի շրջաններ: Սրան, ըստ նրա, կհետևի այն, որ թուրքական խորհրդարանը կվերադառնա հայ-թուրքական արձանագրություններին և կվավերացնի դրանք, դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն, փաթեթային նախագիծ կհայտնվի կարգավորման, և «ընկեր Փաշինյանի կամքը կկատարվի»:

«Ադրբեջանը հայտարարում է, որ իրեն անհրաժեշտ է վերադարձնել շրջանների մի մասը, նա բաց է ասում այդ մասին, բայց թե Հայաստանն ինչ է պատրաստվում անել՝ հստակ չէ, հայկական կողմը լռում է, բայց եթե հայկական կողմը չխոսեր ադրբեջանական կողմի հետ այդ մասին, Ալիևը Փաշինյանի հետ երբեք նման կերպ չէր շփվի, այլ կսպառնար պատերազմով և կխոսեր վերջնագրերի լեզվով»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով