«ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետը պատասխանատու պաշտոնի է նշանակել մի մարդու, ով փաստացի ամուսնական կապի մեջ է ցմահ դատապարտված մարդասպանի հետ»

Ինձ ամենաշատը մի հարց է հետաքրքիր ։ Ցանկացած նորմալ երկրում , ոչ հեռավոր անցյալում մեզ մոտ էլ, պետական ապարատում որևէ պատասխանատու պաշտոն նշանակելիս, պարտադիր հաշվի էին առնում՝ ժամանակին դատվածություն ունեցել է ,թե՞ չէ, դատվածություն ունեցող քրեական հանցագործ մոտ բարեկամ ունի, թե՞ ոչ ։ Եթե այո, երկու դեպքից որևէ մեկն առկա է , ապա բացառվում էր որևէ պաշտոնի նշանակելը։

Հիմա ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետը պատասխանատու պաշտոնի է նշանակել մի մարդու, ով փաստացի ամուսնական կապի մեջ է ցմահ դատապարտված մարդասպանի հետ։ Կներե՛ք, բայց պիտի ասիմ ,նման նշանակումը մեղմ ասած կարելի է որակել որպես ծայրահեղ թափթփված վերաբերմունք քո պետության հանդեպ, լուրջ հարված քո երկրի առաջնորդի վարկանիշին։ Ի՞նչ երաշխիքներ ունեք ,որ այդ պաշտոնին նշանակված անձը որպես խիստ շահագրգիռ կողմ չի փորձելու չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները և ամեն կերպ փորձի հասնել իր սուբյեկտիվ ցանկությանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Էս երկրում էլ ուրիշ ոչ մի հարմար թեկնածու չկա՞ր։ Կամ ո՞նց է այդ պաշտոնին , դրա զուգահեռ լրատվականի լրագրող , փաստաբան , իրավապաշտպան , ո՞նց …
Սա պետություն է , հարգե՛ք այն և մի եղեք այսքան անփույթ , երբեմն չափազանց անփութությունը հանգեցնում է ծանր հանցագործության։
Լուրջ ես չեմ հասկանում ձեր լոգիկան ։

Հարություն Մնացականյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով