ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը կոչ է անում գրիպի դեմ պատվաստում ստանալ այն անձանց, ովքեր մտնում են ռիսկի խմբերի մեջ. դա վերաբերում է հատկապես երեխաներին և տարեցներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում բժիշկն ասաց, որ այսօրվա դրությամբ ռիսկի խմբերի մեջ չմտնող անձանց զանգվածային պատվաստման անհրաժեշտություն չկա:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
«Հենց բժիշկը պետք է որոշի՝ պատվաստումն անհրաժեշտ է, թե ոչ: Պետք է պարտադիր երեխային հետազոտել, հասկանալ, արդյոք այդ երեխային կարելի է պատվաստել, թե ոչ»,- եզրափակեց գլխավոր թոքաբան Ոսկանյանը: