Հիմա վայելեք ձեր ու Նիկոլի համատեղ ջանքերով եփած ճաշը, ցավոք սրտի, արդյունքում տուժեց ՀՀ ու Արցախի պետականությունն ու անվտանգությունը

Հիշում ե՞ք Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ «Ղարաբաղի հարցով ցանկացած քննարկվելիք փաստաթուղթ մենք համաձայնեցնելու ենք ժողովրդի հետ…. Արցախը պետք է միանա բանակցություններին…. Ադրբեջանը պատրաստ չէ զիջումների….» ու նմանատիպ այլ ամպագորգոռ մտքեր:

Հիմա ոչ մեկիդ մոտ հարց չի՞ առաջանում բա էս ի՞նչ են մի քանի ամիս խոսում Մնացականյանն ու Մամեդյարովը, բա էդ ինչի՞ց ա տենց ոգևորված Ադրբեջանը, բա էդ ի՞նչ փաստաթղթի շուրջ են համաձայնության եկել Մնացականյանն եւ Մամեդյարովը, որ համանախագահներն արդեն հրապարակային խոսում են «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու անհրաժեշտության» մասին, կամ էս վերջում էդ ինչ էին 4 ժամ քննարկել Փարիզում, որից հետո Թրամփը ԲԱՑԱՌԱՊԵՍ Արցախի հարցը լուծելու ենթատեքստով շնորհավորում է Փաշինյանի վարչապետությունը: Գոնե հիմա հասկանո՞ւմ եք, որ Նիկոլի հիմնական ու միակ միսիան Արցախը «հանձնելն» ա, թե՞ դեռ դմփ-դմփ-հու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուրեմն մի բան ակնհայտ ա` Նիկոլ Փաշինյանն իր իշխանության 9 ամիսների ընթացքում, գլոբալ առումով, փոխել է միայն մի ոլորտի ստատուս քվո և այդ ոլորտը ԼՂ հակամարտության բանակցություններն են: Փաշինյանը ստել է բոլորիդ այդ համատեքստում և այսօր արդեն համայն աշխարհի կոչերի ներքո համաձայնվել է «հանձնել» Արցախի անվտանգությունը, թույլ տալ ռուսական զորքերի (կամ ՀԱՊԿ-ի) մուտքը Արցախ և առանց որևէ կարգավիճակի երաշխիքի:

Սա է այն փաստը, որը եղել է Նիկոլի իշխանության գալու հիմնական պատճառը, բայց սա է լինելու նաև Նիկոլին իշխանությունից հեռացնելու գլխավոր առիթը:
Հիմա վայելեք ձեր ու Նիկոլի համատեղ ջանքերով եփած ճաշը, ցավոք սրտի, արդյունքում տուժեց ՀՀ ու Արցախի պետականությունն ու անվտանգությունը:

 Քաղաքացիական Գիտակցություն ՀԿ ղեկավար՝Նարեկ Սամսոնյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով