«Հարգելի պարոն վարչապետ, որպես հայ մարդ՝ խնդրում եմ տասը րոպե ժամանակ գտնել ինձ անձամբ ընդունելու համար»

1996թ. դաժանաբար սպանված 19-ամյա Իոսիֆ աղաջանովի հայրը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովն ,իր ֆեյբուքյան էջում գրում է.

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայաստանի Հանրապետության վարչապետ՝
պարոն Նիկոլ Փաշինյանին Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Հարգելի պարոն Փաշինյան,

Ձեզ բազմիցս գրավոր դիմել եմ ընդունելության խնդրանքով, ներկայացրել եմ նաև իմ մտահոգությունը հարցի էությանը, այն, որ որպես հրեշավոր կերպով սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնող՝ չեմ կարող հաշտվել Մհեր Ենոքյանի նկատմամբ հնարավոր ներման գործընթացի հետ` միաժամանակ խնդրելով ընդունելություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինձ Ձեր աշխատակազմից տեղեկացրեցրել են, որ խնդիրը ներկայացվել է Ձեզ, և արդեն Դուք պետք է կարգադրություն անեք ինձ ընդունելու կամ չընդունելու հարցի վերաբերյալ:
Հարգելի պարոն վարչապետ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնող, որպես գիտության վաստակավոր գործիչ և վերջապես որպես հայ մարդ՝ խնդրում եմ տասը րոպե ժամանակ գտնել ինձ անձամբ ընդունելու համար

Հարգանքով՝

Միխայիլ Աղաջանով
21, հունվար, 2019թ․»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով