Ինչպես եւ սպասվում էր, Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ խաբել է Ալավերդու ընտրողներին։
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հունվարի 18-ին հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ 2019թ․ գարնանը Հայաստանից «Ալավերդու պղնձաձուլական գործարանի» նախկին աշխատակիցների մեծ արտագաղթ է սպասվում։
Նրա խոսքով, այժմ, երբ, Հանրապետական կուսակցությունը իշխող ուժ չէ, ողջ պատասխանատվությունն ընկած է Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի վրա։
«Առաջարկում եմ Փաշինյանին նորից գնալ Ալավերդի եւ կրկնել այն հայտարարությունը, որ գործարանը («Ալավերդու պղնձաձուլական գործարանը»-խմբ․) աշխատելու է։ Գործարանի փակման ծանր հետեւանքների մասին մեր կուսակցությունը ասում էր վերջին 9 ամիսների ընթացքում։ Ի պատասխան հնչում էին մտքեր այն մասին, որ Շարմազանովը իր կողմն է ուզում գրավել գործարանի ընդդիմադիր տրամադրություն ունեցող աշխատակիցներին։ Այժմ իշխանությունն իրենց ձեռքում է, թող լուծեն 630 մարդու աշխատանքի տեղավորման խնդիրը»,- ընդգծել է նա։
«Ալավերդու պղնձաձուլական գործարանի» նախկին աշխատակիցների արտագաղթը կհանգեցնի մուլտիպլիկատիվ արդյունքի։
«Այն բանի արդյունքում, որ ավելի քան 600 ընտանիքներ փող չեն ստանա, կկրճատվի քաղաքի դրամաշրջանառությունը, ինչը բացասաբար կանդրադառնա Ալավերդու սոցիալ-տնտեսական վիճակի վրա ընդհանրապես»,- եզրափակել է Շարմազանովը։
«Այն բանի արդյունքում, որ ավելի քան 600 ընտանիքներ փող չեն ստանա, կկրճատվի քաղաքի դրամաշրջանառությունը, ինչը բացասաբար կանդրադառնա Ալավերդու սոցիալ-տնտեսական վիճակի վրա ընդհանրապես»,- եզրափակեց Շարմազանովը։
Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության բնության եւ ընդերքի պահպանության վերստուգիչ մարմնի ստուգումների արդյունքներով՝ «Ալավերդու պղնձաձուլական գործարանը» տուգանվել է 380 մլն դրամով, որից հետո, հոկտեմբերի 19-ին այն պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը։ Այս տեղեկատվությունը բողոքի ալիք է բարձրացրել աշխատողների շրջանում։