«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանում Ֆրանսիայի օրինակով կարող է սկսվել «դեղին բաճկոնավորների» շարժում, որի պահանջները լինելու են հակաիշխանական:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Մասնավորապես՝ ֆրանսիական շարժման օրինակով հայ «դեղին բաճկոնավորները» ևս դնելու են սոցիալական խնդիրներ՝ կապված կրթության և առողջապահության, ինչպես նաև երկրում արդարության մթնոլորտի վերականգնման հետ:
Այժմ ընթանում են շարժման նախապատրաստական աշխատանքները. շարժման ներկայացուցիչները հանդիպում են տարբեր գործիչների և առաջարկում համագործակցել իրենց հետ: Թե ով է լինելու շարժման ղեկավարը, այս պահին հայտնի չէ»