Հայաստանը լքելիս բռնել են 42 մլն դրամ յուրացրած «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի աշխատակցին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 13-ին, ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանի և Եղեգնաձորի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներով ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Եղեգնաձորի բաժին են բերման ենթարկել Վայոց Ձորի մարզի բնակիչ, 38-ամյա Նելլի Հարությունյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2006 թ.-ի օգոստոսի 4-ից Ն. Հարությունյանը աշխատել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի «Եղեգնաձոր» մասնաճյուղում, իսկ 2014 թ.-ի սեպտեմբերից զբաղեցրել է մասնաճյուղի գործառնական բաժնի պետի պաշտոնը: 2016 թ.-ի հունիսից մինչև 2017 թ.-ի հունիսն ընկած ժամանակահատվածում «Եղեգնաձոր» մասնաճյուղի տարածքից դուրս՝ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի 8 հասցեում տեղակայված բանկոմատի և 2017 թ.-ի փետվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում «Եղեգնաձոր» մասնաճյուղում տեղակայված բանկոմատի լիցքավորման և լիցքաթափման գործընթացներն իրականացնելիս՝ մաս-մաս յուրացրել է խոշոր չափի գումար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գումարի չափը կազմում է 42 մլն 316 հազար դրամ՝ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս: Փաստի առթիվ 2017թ.-ին Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական վարչությունը դիմել է դատարան և դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը ու Ն. Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ում տեղափոխել են Աբովյանի կանանց գաղութ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով