ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը այսուհետ գլխավորելու է վարչապետ Փաշինյանի մամուլի ծառայությունը:
Այս մասին, մասնավորապես, Կարապետյանն ինքն է գրառում կատարել Facebook-ում՝ հայտնելով, որ նման առաջարկ մի քանի օր առաջ վարչապետից է ստացել:
Կարապետյանն իրականում սովորական մեկը չէ, այլ, ինչպես հատնի է, հանդիսանում է Լևոն Տեր-Պետրոսյանին մոտ կանգնած գործիչ:
Կարելի է՞, արդյոք, ենթադրել, որ Կարապետյանի նշանակումով Հայաստանում կարող է սկիզբ դրվել կադրային քաղաքականության նոր փուլի, ու հետզհետե ՀԱԿ մյուս անդամներին նույնպես հնարավորոթյուն տրվի ներգրավվելու ասենք պետական կառավարման տարբեր օղակներում շատ ավելի լայն կերպով, քան դա արվում է ներկայում: Եվ վերջապես՝ կարո՞ղ է, արդյոք, Կարապետյանի նշանակումն ինչ-որ կերպ կապվել Լևոն Տեր-Պետրոսյանի հավանական վերադարձի հետ, ինչի մասին միառժամանակ առաջ գրվել էր որոշ լրատվական ռեսուրսներում, երբ խոսվում էր Տեր-Պետրոսյանի նախագահ դառնալու մասին. նրա հավանական վերադարձը կապվել էր արցախյան խնդրի հետ: Այլ խսքերով՝ կարելի է՞, արդյոք, Կարապետյանի նշանակումը համարել Տեր-Պետրոսյանի հավանական վերադարձի առաջին նախանշաններից, թե՞ սա ուղղակի նրա մասնագիտական կարողությունների գնահատաման արդյունք է, իշխանություների կողմից նմանօրինակ հարցերում առավել մեծ լայնախոհության դրսևորման արգասիք:
Բոլոր դեպքերում կասկած չկա, որ Վլադիմիր Կարապետյանը բարձր պրոֆեսիոնալ է ու կարողանալու է իր ուսերին տանել այն ծանր բեռը, որ ենթադում է իր կողմից զբաղեցրած պաշտոնը: