Ոստիկանության Արաբկիրի բաժին հունվարի 29-ին, ժամը 13:50 ահազանգ է ստացվել, որ VTB բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։
Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։
Հանգամանքները պարզվում են:
Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news