Ծեծկռտուք դպրոցականների միջև. 4 դեռահաս հիվանդանոցում է

Հունվարի 22-ին, ժամը 14.45-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել «աջ ականջի վերին հատվածի քերծվածքներ», «աջ քունքային շրջանի պատռած վերք», «ձախ վերհոնքային հատվածի պատռած արնահոսող վերք, ենթամաշկային հեմատոմա» և «գագաթային շրջանի պատռած վերք և սալջարդ» ախտորոշումներով՝ 16 և 17-ամյա 4 դպրոցականներ, որոնք հայտնել են, որ վնասվածքները ստացել են «Վերնիսաժ» տոնավաճառում՝ վազելիս վայր ընկնելու հետևանքով: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը ժամը 13.30-ին Չայկովսկու փողոցում նշված անձինք վիճաբանել են 18 և 19-ամյա պատանիների հետ, ձեռքերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով վնասվածքներ:

Պատանիներից մեկը Անդրանիկի փողոցից ներկայացվել է ոստիկանություն: Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու և մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են փորձաքննություններ Նախապատրաստվում են նյութեր:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

02.06.2020

«Իդիոտը».Էդիկ Անդրեասյան

29.05.2020

Սուտ. որը թիթեռի պես մեկ օրվա կյանք ունեցավ

31.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով