«Խոզի գրիպի» մտահոգիչ խնդիրը և իշխանության տարօրինակ հանգստությունը․ «Ժողովուրդ»

Загрузка...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վերջին օրերին Հայաստանում գրիպի եւ սուր շնչառական վարակների, նաեւ թոքաբորբով հիվանդացությունների մակարդակը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: Ընդ որում, հիվանդացության մակարդակը մեծ է հատկապես երեխաների շրջանում: Հայաստանում անգամ H1N1 վիրուսից՝ խոզի գրիպից, մահացության երկու դեպք է գրանցվել:

Ճիշտ է, երեկ երեկոյան ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փորձեց մեղմել իրավիճակը` տեղեկացնելով, որ չնայած սուր շնչառական հիվանդությունների վարակի ակտիվացմանը, իրավիճակը սկսել է կայունանալ, արդեն հիվանդացության անկում է գրանցվում, սակայն հիվանդանոցներում տիրող իրավիճակը միանգամայն հակառակ տպավորությունն է թողնում: Հատկապես մանկական հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված. սուր շնչառական վարակներով եւ թոքաբորբով հիվանդացած երեխաների թիվն այնքան շատ է, որ բժիշկները նրանց ստիպված տեղավորել են այլ բաժանմունքներում:

Չի բացառվում` ստեղծված իրավիճակի հետեւանքով առաջիկա օրերին հրահանգվի դպրոցական ու նախադպրոցական հաստատությունների աշխատանքները մոտ 10 օրով դադարեցնելու մասին: Առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` տեղեկացրին, որ համաճարակաբանական ցուցման դեպքում նախարարությունը հանդես կգա անհրաժեշտ առաջարկությամբ: Ըստ մեր աղբյուրների` առանց նախարարության առաջարկի շատ ծնողներ այս օրերին խուսափում են իրենց երեխաներին դպրոց եւ մանկապարտեզ ուղարկելուց` վախենալով հիվանդանալուց:

Փոխարենը տարօրինակ հանգիստ են ՀՀ իշխանությունները: Բանն այն է, որ հարեւան Վրաստանում հունվարի 14-ի դրությամբ H1N1 վիրուսից մահացել է 16 քաղաքացի: Խոզի գրիպի տարածումը կանխելու համար Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանը փակվել է, սակայն ՀՀ իշխանությունների մոտ կարծես թե Վրաստանի հետ սահմանը փակելու հարցը չի քննարկվում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...