Հունվարի 20-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տոնական տրամադրություն էր: Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր Հայոց հաղթանակած բանակ էին ճանապարհում Թումանյանի զինկոմիսարիատից մեկնող նորակոչիկներին:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախ եկեղեցում Տեր Միքայել քահանա Շաղոյանը աղոթք հնչեցրեց զինվորականների համար, այնուհետև զինվորները մոմավռություն կատարեցին:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Թվով 65 նորակոչիկները երաժշտության ներքո ճանապարհվեցին դեպի կենտրոնական հավաքակայան, որտեղից զորակոչիկները կմեկնեն սահմաններն անառիկ պահելու և իրենց պարտքը կատարելու Հայրենիքի առաջ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի shamshyan.com