Իրանի պատասխանը` Հայաստանին .armlur.am

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մոհամադ Հոսեյն Բաղերին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին: Ինչպես հաղորդում է Minval.az-ը, այս մասին հայտնում է  Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

«Իրանը համարում է Ղարաբաղն ադրբեջանական տարածք, աջակցում է և այսուհետ ևս կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Թեհրանը անընդունելի է համարում սահմանների բռնի փոփոխությունը և մշտապես Ադրբեջանի կողքին է այս հարցում»,- հայտարարել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի արված հայտարարությունն Իրանի հետ կապված դարձել է լայն քննարկման առարկա։ Մասնավորապես, Կոնջորյանը հայտարարել է, թե Իրանն ավտորիտար երկիր է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով