Lurer.com-ը գրում է․
Հիշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մոհամադ Հոսեյն Բաղերին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին: Ինչպես հաղորդում է Minval.az-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը․․․ «Իրանը համարում է Ղարաբաղն ադրբեջանական տարածք, աջակցում է և այսուհետ ևս կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը․․․ Թեհրանը անընդունելի է համարում սահմանների բռնի փոփոխությունը և մշտապես Ադրբեջանի կողքին է այս հարցում»,- հայտարարել է նա․․․ Հավելենք, որ այդ տեղեկությունը ՀԵՐՔՎԵՑ։ Սակայն, այդուամենայնիվ կարող էր լուրջ խնդրի պատճառ դառնար․․․
Հիշեցնենք նաև, որ խորհրդարանի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի արված հայտարարությունն Իրանի հետ կապված դարձել է լայն քննարկման առարկա․:
Կոնջորյանը հայտարարել է, թե Իրանն ավտորիտար երկիր է․․․ Նկատենք, որ այդ հանդիպման մասին տեղեկությունը և նաև բուն հանդիպումը եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի՝ Ազգային ժողովում ունեցած ելույթից հետո․․․ Եթե ժամանակային առումով հանդիպումն իսկապես կայացել է նրա ելույթից հետո, ապա պատասխանը չուշացավ․․․