Ինչպես՞ եւ ինչու՞ 55-ամյա կինը Հայաստանում մահացավ խոզի գրիպից

Загрузка...

Այս սեզոնին А H1N1 գրիպի (ժողովուրդն անվանում է խոզի) առաջին զոհը դարձած 55-ամյա կնոջ ինքնազգացողությունը վատացել է դեկտեմբերի 20-ին։ 9 օր անց կինը, ում անունը հարազատները նախընտրեցին չասել, Երեւանի բուժկենտրոններից մեկում մահացել է գրիպի բարդացումներից։

Մահացած կնոջ դուստրը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սկզբում բոլորը մտածել են, թե նրա մոտ սովորական մրսածություն է՝ նրան անհանգստացնում էին սրտխառնոցը, ախորժակի կորուստը, թուլությունը։ Այնուամենայնիվ, ինքնաբուժմամբ նրանք գերադասել են չզբաղվել եւ դիմել են իրենց բնակության վայրի պոլիկլինիկա։

Մահացած կնոջ դուստրը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սկզբում բոլորը մտածել են, թե նրա մոտ սովորական մրսածություն է՝ նրան անհանգստացնում էին սրտխառնոցը, ախորժակի կորուստը, թուլությունը։ Այնուամենայնիվ, ինքնաբուժմամբ նրանք գերադասել են չզբաղվել եւ դիմել են իրենց բնակության վայրի պոլիկլինիկա։

«Թերապեւտն ասաց, որ մայրիկիս թոքերը մի քիչ լավ չեն, եւ ցեֆտրիաքսոն նշանակեց», — պատմեց աղջիկը։

Երեք օր կինն ընդունել է դեղամիջոցը (նշենք, որ դա հակաբիոտիկ է, որը գրիպի եւ այլ վիրուսային հիվանդությունների ժամանակ ցուցված չէ), սակայն նրա վիճակը ոչ միայն չի լավացել, այլեւ շարունակել է վատանալ։

Դեկտեմբերի 24-ին կնոջը տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան տեղավորել են վերակենդանացման բաժանմունքում, քանի որ թոքերը լրջորեն վնասված են եղել հիվանդությունից, եւ նրան թոքերի արհեստական օդափոխանակություն է անհրաժեշտ եղել։ Մի քանի օր բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն փրկել չեն կարողացել՝ դեկտեմբերի 29-ի առավոտյան ժամը 7-ին կինը մահացել է։

«Բժիշկները մեզ ասացին․ «Կներեք, բայց վարակը հաղթեց, իսկ մենք՝ բժիշկներս պարտվեցինք նրա դեմ պայքարում․․․»։ Մեր ողջ ընտանիքը մինչեւ հիմա ցնցված է», — պատմեց աղջիկը։

Առողջության հետ կապված լուրջ խնդիրներ եւ քրոնիկ հիվանդություններ կինը, հարազատների խոսքերով, չի ունեցել։ Սակայն առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կինն, այնուամենայնիվ, ունեցել է ուղեկցող հիվանդություններ, որոնք բարդացրել են գրիպի ընթացքը։

Նրա խոսքով՝ կնոջ մահվան մասին նախկինում չէին հայտնում, քանի որ մասնագետները սպասում էին դիահերձման եւ անալիզների պատասխանների պաշտոնական տվյալներին: Դեռեւս բուժման ընթացքում թեսթերը ցույց էին տվել, որ նրա մոտ А H1N1 է, բայց այդ թեսթերն, ըստ Լիանա Թորոսյանի, կարող են ցույց տալ ինչպես կեղծ դրական, այնպես էլ կեղծ բացասական արդյունքներ, որի պատճառով էլ սպասում էին ավելի ճշգրիտ՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով անալիզների արդյունքներին։

Ներկայում, նշված կենտրոնի տվյալներով, Հայաստանում А H1N1 գրիպի դեպքերի 51 (հետազոտել են 549 նմուշ) լաբորատոր հաստատված դեպք կա։ Այս պացիենտներից ոմանք թեթեւ են տարել գրիպը եւ արդեն առողջացել են, մյուսները ստացիոնար բուժում են ստանում, որոշները վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում են։

Գրիպի պատճառով բարդությունների զարգացման վտանգը բարձր է քրոնիկ հիվանդություններով մարդկանց, տարեցների, հղիներիե եւ մինչեւ 5 տարեկան երեխաների մոտ։ Այդ պատճառով բոլոր թվարկված խմբերին խորհուրդ է տրվում պատվաստվել գրիպի դեմ եւ առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի։

Med.news.am

Նմանատիպ նորություններ

Լսի, ա՛յ գրանտակեր մուտիլովչիկ Ստյոպիկ, Էնքան ես մ... Լսի, ա՛յ գրանտակեր մուտիլովչիկ Ստյոպիկ, Էնքան ես մտել Նիկոլի հետևը՝ վրայիցդ քաքի հոտ ա գալիս... Կոչ եմ անում Քոչարյանին ու Սարգսյանին իսկապես ֆինանասա...
«Ցեղասպանության դատապարտման հարցում մեր խորհրդարան... Չորս տարի առաջ այսօրը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ԵԽԽՎ պատվիրակները գրավոր հայտարարություն տարածեցին՝ հիշատակի տուրք մատու...
«555» բենզալցակայանի հետնամասում վիճաբանությունն ա... SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկա...
Զինծառայողը պնդում է, որ սեռական ոտնձգության է ենթ... 2018 թվականի հունվարի 15-ին Մարտակերտի N զորամաս զորակոչված զինծառայողը նույն ամսվա ընթացքում ենթարկվել է սեքսուալ բնույթի բռնի գործողությունների ...
Եվս մեկ ապացույց, որ Քոչարյանի նկատմամբ կալանքի կի... Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Պաշտոն զբաղեցնելն ու ազդեցիկ կապերը մի դեպքու...
Առաջարկում եմ հնարավորինս արագ փակել Երևանում գոծո... ԱԺ-ում այսօր քննարկվեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...