Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերը նոր պաշտոններ կստանան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, թվում է, թե թոշակի է անցել ու ոչ մի ազդեցություն չունի քաղաքական գործընթացների վրա: Սակայն ներկայիս իշխանական համակարգում նա շատ հարգված խորհրդատու է և որոշումներ կայացնելուց առաջ հաճախ են հաշվի առնում նրա կարծիքը Արցախի թեմայով: Տեր-Պետրոսյանը նաև ակտիվ խորհրդատվություն է տալիս կադրային քաղաքականության ոլորտում: Օրերս շտաժավոր լևոնական Վլադամիր Կարապետյանը նշանակվելու է ՀՀ ԱԳՆ փոխնախարար:
Լայն հաշվով Արցախի հարցում Փաշինյանն աջակցում է ԼՏՊ-ի այն դիրքորոշումը, որ ուշ թե շուտ զիջումներ են պետք, որոնց դիմաց էլ խաղաղություն կհաստատավի:
Իրականում հայտնի չէ, թե իսրայելական ագենտ Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ նպատակներ ունի, բայց մի բան պարզ է, որ Փաշինյանին քաղաքականություն բերել է հենց ինքը և որոշակի ու ծանրակշիռ ազդեցություն ունի նրա վրա:
Այս հարցը կասկածի չի ենթարկվում, քանզի Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման օրոք, մեր նորանկախ պատմության ընթացքում ամենաշատ քաղաքական սպանություններն են եղել, բայց Փաշինյանն այս մասով ոչինչ չի ձեռնարկում:
Ամբողջ իշխանության ղեկն իր ձեռքերում պահող Փաշինյանի համար պրոբլեմ չէր լինի հետաքնությունենր սկսելը, սակայն ԼՏՊ-ի հետ կապված բոլոր հարցերում լռություն է:
Այսպես.
1990թ. օգոստոսի 29
Տարօրինակ պայմաններում թիկունքից սպանվեցին
Վիտյա Այվազյանը և Գեղազնիկ Միքայելյանը: Տպավորություն էր, որ ՀՀՇ-ն փորձում է ամեն ինչ անել մեղքը ՀԱԲ-ի վրա գցելու համար, սակայն ամբողջ Հայաստանը դրան չէր հավատում:
1991թ. փետրվարի 15
Խնածախ գյուղում նոր ընտրված գյուղխորհրդի նախագահի ընտրության կապակցությամբ խնջուքի ժամանակ ավտոմատից կրակոցներով և նռանկի պայթյունով սպանվեցին գյուղխորհրդի նախագահ Արմեն Ալեքսանյանը և ևս 8 հոգի, 7 հոգի վիրավորվեց: Տպավորություն էր՝ ՀՀՇ-ն այնպես է փորձում տանել նախաքննությունը, որ ամեն ինչ բարդվի հացագործությունը կատարողը հոգեկան վիճակի վրա:
1992թ. մարտի 8
Շենգավիթում պայթեցվեց ավտոտնակ, զոհվեց 18 և վիրավորվեց 60 մարդ: Երևանում համառ լուրեր էին շրջանառվում, որ պայթունի հետևում կանգած է ՀՀՇ-ն և զոհերի մեջ եղել են ՀՀՇ-ի հակառակորդներ: Գործն այդպես էլ չբացահայտվեց:
1992թ. հունիսի 10
Երևանում ոստիկանների կողմից գնդակահրվեցին 10-րդ դասարանի երկու շրջանավարտ՝ Արման Եսայանը և Մհեր Գաբրիելյանը, ևս մեկ երեխա վիրավորվեց: Խոսակցություններ էին պտտվում, որ դեպքը ՀՀՇ արյունոտ ժամանակաշրջանի բեսպրեդելի արդյունքն էր: Մարդիկ խոսում էին այն մասին, որ Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀՀՇ-ական իշխնությունները պատրաստ էին գնդակահարել նույնիսկ երեխաների:
1992թ. հունիս 28
Սպանվեց հարգված ու հեղինակություն ունեցող Նորայր Թադևոսյանը՝ Դքի Նորոն:
Այս ցանկը կարելի է թվել շատ երկար, սակայն անհասկանալի է մնում 2 հարց.
1. Ինչու՞ հայ ժողովրդի արյան ծարավ ԼՏՊ-ն մինչ օրս գոնե չի հրավիրվել հարցաքննության:
2. Ինչու՞ է ժողովրդի պայքարի արդյունքում պաշտոն ստացած Փաշինյանը կոծկում այս փաստերը: