Դուք չե՛ք փակելու, որովհետև դուք դրա լիազորությունը չունեք, և ժողովրդից էլ չեք ստացել այդ լիազորությունը, որովհետև ժողովուրդն իր իշխանությանն ընտրել է և այդ իշխանության լիազորությունն է նաև ապահովել ճանապարհների անցանելիությունը: Եվ նրանք, ովքեր փակում են ճանապարհներ, առնվազն հետևողական, ես ուզում եմ հասկանալ, որ ինչ-որ հարցի վրա ուշադրություն են ուզում հրավիրել: Իսկ նրանք, ովքեր ուզում են կաթվածահար անել, նրանք գործում են ուղիղ կառավարության դեմ, որովհետև եթե իրենք իշխանություն են, ապա իշխանություն են նաև նրանք, ովքեր ուզում են ճանապարհով անցնել և չեն կարողանում այդ հնարավորությունից օգտվել…
Սրանք ճանապարհները և օդանավակայանը փակելով իշխանությունը բռնազավթած Նիկոլի խոսքերն են…
Ի՛մ ժողովուրդ դու արժանի չէիր , որ քեզ նման կերպ լկտիաբար խաբեին՝ հանուն սեփական պաշտոնի և իշխանության…
Ես ասում էի, որ Նիկոլն իշխանությունը վերցնելուց հետո իրեն հենց այսպես է պահելու…
Ուշադի՛ր կարդացեք իմ վերլուծությունները, դրանք իրականանալու հատկություն ունեն… )